Պլանային աշխատանքներով պայմանավորված` առաջիկա օրերին ջրամատակարարման ընդհատումներ կլինեն Երևանի մի շարք վարչական շրջաններում: Սեպտեմբերի 8-ին` ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 9-ը` ժամը 22.00-ն, կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի՝ 1, 2, 3, 4 բնակելի զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Դավթաշեն գյուղի, Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորաշեն, Գ-1, Նազարբեկյան, Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի, Ֆուչիկի, Մարգարյան փողոցների և նրբանցքների, Բաշինջաղյան փողոցի 159-198 համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Հալաբյան փող. 41-65 համարների, Մազմանյան, Շիրազի, Գ. Զոհրապի, Պարսեղովի, Կարապետյան, Ռոստոմյան, Չուխաջյան, Մելքումովի փողոցների, Սպանդարյան կայարանի, «Հայաստան» բուժհամալիրի, Մալայանի անվ. ակնաբուժարանի, «Դիագնոստիկա» բժշկական միավորման, Պերինատոլոգիայի կենտրոնի, Բուժական ռադիոլոգիայի կենտրոնի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի, Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի և հարակից տարածքների, Կոտայքի մարզի՝ Քասախ, Պռոշյան գյուղերի, Աշտարակի խճուղու ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 9-ին` ժամը 10.00-17.00-ն, կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան փող. 34, 36 համարների ջրամատակարարումը: