Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»


Մայքլ Ջեքսոնի թիկնապահները բացահայտում են աստղի անձնական կյանքի հետաքրքիր մանրամասները. 6 տարի առանց Ջեքսոնի

Blognews.am-ը գրում է.

2009թ․ի հունիսի 25-ին՝ 6 տարի առաջ այս օրը, փոփի արքա Մայքլ Ջեքսոնի մահվան լուրը ցնցեց ողջ աշխարհը։ Դրանից ի վեր շատերը փորձեցին հասկանալ Ջեքսոնի ապրած վերջին տարիները, սակայն քչերն էին, որ հնարավորություն ունեին ականատես լինելու աստղի ապրած կյանքին։ Այդ քչերից էին Ջեքսոնի անձնական թիկնապահներ Բիլ Ուայթֆիլդն ու Ջևոն Բիրդը, ովքեր հասցրեցին ծառայել Ջեքսոնին 2006թ․ի դեկտեմբերից մինչև նրա կյանքի վերջ։ 

Իրենց հեղինակած «Remember The Time: Protecting Michael Jackson In His Final Days» գրքում Ուայթֆիլդն ու Բիրդը անդրադարձել են Ջեքսոնի կյանքի վերջի տարիներին՝ բացահայտելով նրա անձնական կյանքի հետաքրքիր մանրամասները։

Մենք Մայքլ Ջեքսոնի անձնական անվտանգության թիմում աշխատելու պատիվ ունեինք նրա կյանքի վերջին երկուսուկես տարիների ընթացքում։  Այս ընթացքում մենք ճանաչեցինք բարի ու առատաձեռն մարդու և սիրող հոր, ով բոլորովին այլ կերպար ուներ, որը տարբերվում էր լրատվամիջոցներում պատկերված նրա կերպարից։

michael jackson with his brother Jackie and security

Ձեզ ենք ներկայացնում Ջեքսոնի մասին Ուայթֆիլդի և Բիրդի հետաքրքիր բացահայտումներից մի քանիսը։

 1  Գաղտնի սիրուհիները

«Ջեքսոնը առնվազն երկու գաղտնի ընկերուհիներ ուներ, ովքեր ապրում էին արտերկրում։ Ջեքսոնը նրանց գաղտնի էր պահում ընտանիքից ու իր մենեջերներից և նույնիսկ իր երեխաներից։ Միայն մենք երկուսս էինք տեղյակ նրանց մասին, սակայն նույնիսկ մենք նրանց իրական անունները չգիտեինք։ Ջեքսոնը նրանց «Ընկեր» և «Ծաղիկ» էր անվանում»։ 

 2  Գաղտնալսվելու վախը

Մայքլ Ջեքսոնն ապրում էր  գաղտնալսվելու վախով։ Մինչև հյուրանոցային որևէ համարում տեղավորվելը նա պահանջում էր ստուգել ու «մաքրել» սենյակը ամեն տեսակ տեսանկարահանող ու ձայնագրող սարքերից։ Եթե նա կասկածեր, որ սենյակում գաղտնալսող սարքեր կան, նա կարող էր պահանջել փոխել այն։ Նա նաև հետևում էր, որ վարձվող մեքենաներից հանվեին բոլոր տեսանկարահանող սարքերը։ Սա պարզապես պարանոյա չէր. 2003թ․ին իր իրավաբանի հետ իր անձնական երկխոսությունը  ձայնագրվել էր առանց նրա իմացության ու վաճառվել լրատվամիջոցներին։

 3  Պառակտված ընտանիք

michael jackson and his mother Katherine

2007թ․ից ի վեր նա գրեթե չէր շփվում ընտանիքի անդամների հետ, բացի մորից։ Մայրը կարող էր միշտ այցելել նրան, երբ ցանկանար, սակայն ընտանիքի մյուս անդամները՝ նույնիսկ Ջանեթը, այցելելուց առաջ պետք է նախապես պայմանավորվեին նրա հետ։ Երբեմն նրա հայտնի ընտանիքի անդամներն այցելում էին՝ ներխուժելով անվտանգության դարպասներից ներս, սակայն Ջեքսոնը նրանց միևնույն է չէր ընդունում։

 4  Գրքամոլ

Մայքլը չափազանց հայտնի էր՝ տանից հաճախ դուրս գալու համար։ Նա իսկական գրքամոլ էր, և սիրում էր ազատ ժամանակն անցկացնել ընթերցանությամբ։ Նա սիրում էր կարդալ ամենատարբեր ժանրի գրքեր։ Մի անգամ գրախանութ այցելելով նա 5000 դոլար ծախսեց գրքերի վրա։
2007թ․ին Լոս Անջելես այցելության ժամանակ նա մի հին գրախանութ այցելեց, որն այնքան էր հավանել, որ տեղում 100,000 դոլար առձեռն գումարով գնեց այն։

 5  Դասականի արքա

Հնարավոր է Ջեքսոնը հայտնի է որպես «Փոփի արքա», սակայն նա գրեթե բացառապես դասական երաժշտություն էր լսում։ Բախ, Բեթովեն, Չայկովսկի. սա էր նրա մեքենայում ու տանը հնչող երաժշտությունը։

 6  Լրատվամիջոցներից խուսափելը

Իր կյանքի վերջին տարիներին Ջեքսոնը բառացիորեն խուսափում էր աշխարհից։ Ջեքսոնը հեռուստացույց չէր դիտում, չէր օգտվում համացանցից ու ամսագրեր չէր կարդում։ Էլեկտրոնային փոստ ուղարկելու համար նա իր թիկնապահներին էր դիմում դա իր փոխարեն անելու համար։ Միակ լրատվամիջոցը, որին հետևում էր Ջեքսոնը «The Wall Street Journal»-ն էր, որը նա կարդում էր ամեն օր, քանի որ գրեթե անհավանական էր, որ նա իր անձնական կյանքի մասին որևէ հոդված կկարդար այստեղ։

 7  Բասկետբոլ

Ջեքսոնը սիրում էր ազատ ժամանակն անցկացնել բասկետբոլ խաղալով։ Նա կարող էր ամեն օր մի քանի ժամ անցկացնել գնդակը ցանց նետելով։ Սա նրա  համար հանգստանալու և լիցքաթափվելու միջոց էր։

Մինչ այսօր էլ Ջեքսոնի երկրպագուները հավատացած են, որ իրենց կուռքը չի մահացել։ Թերևս նրանք ճիշտ են, չէ՞ որ Ջեքսոնն անմահ է իր ստեղծագործություններով։ 

COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան