Եվրոպայի լիգայի նոր` 2014-2015 մրցաշրջանում Մոսկվայի «Դինամոյի» հայտացուցակում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին. տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբը խմբային փուլի վիճակահանության արդյունքում E խումբում կմրցի ՊՍՎ-ի (Հոլանդիա), «Պանատինայկոսի» (Հունաստան), «Էշտորիլի» (Պորտուգալիա) հետ: