Հայ ձյուդոիտը պարտվեց առաջին իսկ գոտեմարտում. Եվրոպական խաղեր
ՍպորտԱռաջին Եվրոպական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ ձյուդոիստ Դավիթ Նիկողոսյանը պարտություն կրեց:
Նիկողոսյանը առաջին պարտվեց գոտեմարտում՝ զիջելով Իսրայելի ներկայացուցիչ Սագի Մուկիին: Նախօրեին Հայաստանի մյուս ձյուդոիստները ևս պարտություն էին կրել և դուրս մնացել հետագա պայքարից:
Առաջին Եվրոպական խաղերն անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն, և կունենա 25 մարզիկ: Բռնցքամարտում Հայաստանը ներկայացնում են 6 մարզիկ` Արտյոմ Ալեքսանյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), ձյուդոյում` 3 մարզիկ` 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը: Հրաձգությունում` 2 մարզիկ` Հրաչիկ Բաբայանը, Նորայր Առաքելյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտում 4 մարզիկ` Ռոման Ամոյանը (55 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): Ազատ ոճայիններ` 6 մարզիկ` Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուրսա Մուրթազալիևը (86 կգ), Լևան Բերյանիձեն (125կգ): Սամբո` 3 մարզիկ` Տիգրան Կիրակոսյանը, Աշոտ Դանիելյանը, Սոսե Բալասանյանը: Թաեքվոնդո` Արման Երեմյանը:
Բաքվի խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիներից նրանք, ովքեր կնվաճեն առաջին հորիզոնականը, ստանան 50-հազար, երկրորդ տեղը` 30 հազար, իսկ երրորդ տեղը` 20 հազար ԱՄՆ դոլար: Իսկ մարզիչներին կհատկացվի այդ ամենի 50 տոկոսի չափով: Առաջին խումբը մեկնել է հունիսի 10-ին: Իսկ ընդհանուր պատվիրակությունը կունենա 53 անդամ: