«Բորուսիայի» բժիշկը տեղափոխվել է «Բավարիա»
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներին ձեռք բերելուց բացի, Մյունխենի «Բավարիան» պայմանագիր է կնքել դորտմունդյան թիմի բժիշկ Անդրեաս Շլումբերգերի հետ:
Մասնագետը դորտմունդյան թիմում աշխատում էր վերջին 4 տարվա ընթացքում:
«Ուրախ ենք Շլումբերգերին՝ բժշկության ոլորտում ճանաչված մասնագետին ձեռք բերելու համար: Նա աշխատանքի կանցնի հուլիսի մեկից»,- «Բավարիայի» կառավարման խորհրդի փոխնախագահ Յան Կրիստիան Դրեզենի խոսքը մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: