Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
ՔաղաքականՆախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Եվգենի Պրիմակովի մահվան կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ցավակցական հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խորը վշտով ընդունեցի ռուսաստանյան քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչներից մեկի՝ Եվգենի Մաքսիմի Պրիմակովի մահվան մասին լուրը, ում ներդրումը ռուսաստանյան պետականության զարգացման գործում դժվար է գերագնահատել:
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում իր ծանրակշիռ ներդրումն ունեցած Եվգենի Պրիմակովի վառ հիշատակը մշտապես կպահպանվի մեր հիշողություններում:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անեկղծ ցավակցություններ: Խնդրում եմ զորակցության խոսքեր փոխանցել Եվգենի Պրիմակովի հարազատներին ու մտերիմներին»: