«Ուլիս»-ը ներկայացրել է Եվրոպայի լիգայի հայտացուցակը
ՍպորտԵրևանի «Ուլիս»-ը ներկայացրել է Եվրոպայի լիգայի որակավորման փուլի հանդիպման հայտը: Հունիսի 2-ին Մալթայի Պաոլա քաղաքի «Հիբերնիանս» ստադիոնում «Ուլիսը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի, առաջին խաղում մրցելու է «Բիրկիրկարա» թիմի հետ: «Ուլիսը» ներկայացրել է իր հայտը՝ դարպասապահներ`Արսեն Բեգլարյան, Տիգրան Դավթյան, Գոռ Մարտիրոսյան: Պաշտպաններ`Իրակլի Չեժիա, Իվան Մամախանով, Ռադե Դուգալիչ, Կոնստանտին Մորոզով, Լևան Ջարկավա: Կիսապաշտպաններ`Արմեն Տիգրանյան, Դավիթ Խուրցիձե, Զամիր Ջանաշիա, Իրակլի Գեփերիձե, Նիկա Պիլիև, Արտակ Ալեքսանյան, Աղվան Պապիկյան, Անդրեյ Բելոմիտցև, Դավիթ Զաքարյան, Գեորգի Խուբուա: Հարձակվողներ`Ժոել Չիբամբա, Ռուստեմ Կալիմուլին: Այս մասին տեղեկացնում է «Ուլիս»-ի մամուլի ծառայությունը:
Հունիսի 22-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը: