Բասկետբոլի Հայաստանի պատանիների առաջնության հաղթողներն են «Գրանդ սպորտը» և ԽՄՕՄՄ-ը
ՍպորտԵրևանում տեղի ունեցավ 2000-2001թթ. ծնված պատանիների և աղջիկների ՀՀ 2015թ. առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին Երևանը և մարզերը ներկայացնող 8-ական թիմեր: Պատանիների պայքարում հաղթող ճանաչվեց «Գրանդ սպորտ» ակումբի թիմը, երկրորդ տեղը գրավեց Արաբկիրի մարզադպրոցի թիմը, երրորդը՝ Շենգավիթի մարզադպրոցի թիմը: Աղջիկների մրցաշարում բոլորից ուժեղ գտնվեց ԽՄՕՄՄ-ի թիմը, երկրորդ տեղը գրավեց «Գրանդ սպորտ» ակումբի թիմը, երրորդ տեղը գրավեց Արցախի աղջիկների թիմը:
Հաղթողներն ու մրցանակակիրները ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի կողմից պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: