Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ


Կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը. Սերժ Սարգսյան

Հասարակություն

Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը եւ առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Խորհրդակցության սկզբում Սերժ Սարգսյանը հանգամանորեն անդրադարձել է վերոնշյալ խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումներին, միաժամանակ իր դիրքորոշումն ու մոտեցումները ներկայացրել վերջին օրերին հասարակական ակտիվիստների բողոքի ակցիայի ժամանակ բարձրացվող խնդիրների եւ դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ.

«Վարչապետի հետ մենք երեկ կրկին շատ երկար ենք խոսել եւ որոշել ենք այսօրվա մեր այս հերթական քննարկումը ավելի տեսանելի դարձնել մարդկանց համար, լուսաբանել այն, թեպետ աշխատանքային քննարկումները սովորաբար չեն լուսաբանվում, քանի որ հասարակության համար առաջնային են արդյունքները եւ ոչ թե այն աշխատանքը, որ կատարվում է դրանց հասնելու համար: Այնուամենայնիվ, սա կարեւոր է այսօր, որպեսզի մարդիկ տեսնեն, թե վերջին ամիսների ընթացքում այսպես ինտենսիվորեն ընթացող մեր քննարկումներն ինչ ուղղությամբ են գնում, որտեղից ենք սկսել, որտեղ ենք հիմա եւ ուր ենք ուզում հասնել:

Անկեղծ ասած՝ այս գործընթացի մասին ես ուզում էի խոսել նաեւ մեր հասարակական ակտիվիստների հետ, երբ նրանք հանդիպում էին ցանկացել, եւ ես նրանց հրավիրել էի զրուցելու: Ինչեւէ, բողոքի ակցիայի վերաբերյալ մեր մոտեցումները չեն փոխվել, թեկուզեւ հանդիպելու համար կարծես հնարավոր չեղավ խումբ ընտրել, եւչեն փոխվել նաեւ մեր հորդորները՝ խոսելու, բողոքելու, բարձրաձայնելու իրավունքի իրականացման ընթացքում զերծ մնալ անօրինա-կանություններից, եւ, ի վերջո, հրաժարվել մայրաքաղաքի կենտրոնը առավել ծանրաբեռնելու քայլերից:

Այո՛, ժողովրդավարության ուղին, քաղաքացիական հասարակության կայացման ուղին բարդ եւ խորդուբորդ է, սակայն դեպի ժողովրդավարություն տանող ուղուն մեր երկիրն այլընտրանք չունի: Այս մասին վերջին տարիների ընթացքում մենք մեկ անգամ չենք խոսել: Այս խորդուբորդ ու ոլոր ճանապարհով պիտի ընթանանք բոլորս: Այդ ճանապարհին սայթաքելով ու գլորվելով, աշխատելով ու անքուն գիշերներ անցկացնելով, իրար ցավեցնելով ու իրար սատարելով, իրար սովորեցնելով ու իրարից սովորելով, իրար չհասկանալով ու իրար լսելով, իրար չվստահելով եւ իրար հավատալով, երբեմն գոռալով ու վրդովվելով… իրարից նեղանալով ու իրար հարգելով… որովհետեւ այդ ճանապարհը պիտի անցնենք բոլորով, յուրաքանչյուրս առանձին վերցրած… որովհետեւ ճանապարհի հանգրվանին պիտի հասնենք բոլորով, առանց կորցնելու իրար, հեռանալով իրարից ու իրար մոտենալով, բայց միշտ իրար հետ… սակայն Աստված չանի, որ շեղվենք այդ ճանապարհից ու իրար կորցնենք այս բարդ աշխարհում… Այդ դեպքում կկորցնենք մեր ապագան, հերթական անգամ կկորցնենք «մենք»-ը ու էլի երկար հարյուրամյակներ չենք գտնի, կդառնանք ուրիշ «մենք»-ի մի «դրանք» մասնիկը, մինչեւ օրերից մի օր նորից բոլորով կանգնենք մեկ ուղու վրա՝ ինչպես 1988-ին:

Երբ ես ասում եմ, որ մենք պիտի սովորենք իրարից, մենք պիտի միշտ դեմքով լինենք մեկս մյուսին. ես նկատի ունեմ բոլորին, յուրաքանչյուրիս:

Ե՛վ իշխանությունը, եւ՛ իրավապահները, եւ՛ ցուցարարներն այս ուղղությամբ արել են առաջին քայլերը, եւ դա բնական է:

Նաեւ ուզում եմ հստակ հայտնել իմ դիրքորոշումը այն մարդկանց, այն ուժերի հանդեպ, որոնք իրենց պատեհական շահերի համար պատրաստ են սադրել, սրել իրավիճակը, անդնդել մեր վստահության դարուփոսերը, ովքեր խաղաղ հավաքները պատրաստ են մարտադաշտ դարձնել՝ մեկ ժամով այդ մարտադաշտում զորավար լինելու մարմաջով… նմանների հանդեպ իրավապահները եղել եւ լինելու են խիստ ու անողոք…

Ցավոք, շատ հարցերի պատասխանները հնարավոր չէ տալ այնքան արագ եւ այնպես, ինչպես կցանկանայինք բոլորս։ Եվ հաճախ, խնդիրների լուծման արագության եւ մեր ակնկալիքների դիմաց վճարում են իրավապահները, մինչդեռ այդ խնդիրների լուծման բեռը նրանցը չէ: Հաճախ հենց նրանք են հարկադրված կատարել ամենածանր աշխատանքը, եւ, ցավոք, հաճախ, հասարակության անվտանգությունն ապահովող, իր պարտականությունը կատարող ոստիկանը նույնպես դառնում է ամենաթողության զոհ:

Այս առումով պետք է շեշտեմ նաեւ լրագրողների ու լրատվամիջոցների դերը. շատ կարեւոր է առավելապես բռնության եւ քաոսի դրամատիկ պատկերներ լսարանին արհեստականորեն հրամցնելու փոխարեն, անկառավարելի մի քանի արկածախնդրի վրա կենտրոնանալու փոխարեն, արժանին մատուցել այն բազմաթիվ խաղաղ ցուցարարներին, որոնք էլ հենց խաղաղ հավաքների ոգին են, կամքն են ու միտքը: Բռնության կոչով մեկ պատկերը կարող է կրկին ու կրկին հայտնվել էկրաններին եւ սոցիալական ցանցերում, իսկ հազարավոր խաղաղ ցուցարարները մնան ստվերում: Բարեբախտաբար պիտի նշեմ, որ այս օրերին մեր լրատվամիջոցների հերոսներն ավելի ու ավելի հաճախակի եղել են հենց խաղաղ ցուցարարները եւ հենց հայկական լրատվամիջոցների ջանքերով աշխարհը ստանում է հավասարակշռված տեղեկատվություն իրադարձությունների վերաբերյալ, իսկ մեր պետությունը կարողանում է հակազդել հակահայկական ապատեղեկատվությանը:

Ուզում եմ արձանագրել մի փաստ եւս. ցուցարարները եւ իրավապահներն այս մի քանի օրերի ընթացքում կարողացան ավելի մեծ փոխադարձ վստահություն ձեւավորել, քան հնարավոր էր մի քանի տասնամյակի ընթացքում: Ես, անշուշտ, հետեւել եմ վերջին զարգացումներին եւ ուզում եմ արձանագրել, որ հունիսի վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանը դարձավ մի մեծ ու արդյունավետ ուսումնական կենտրոն՝ համալսարան, որտեղ մեր քաղաքացիներն ու իրավապահները, լրագրողներն ու պատգամավորները, մտավորականներն ու օտարերկրացիները սովորեցնում էին իրար ու սովորում էին իրարից, լսում էին իրար, անգամ խնդրի հանդեպ անհանդուրժողականությամբ ափեափ լցված հանդուրժում էին միմյանց, լսում էին այնպես, ինչպես աշխարհի քիչ անկյուններում իրար լսել գիտեն:

Այս օրերին մենք հիացնում ենք բոլորին մեր պատասխանատվությամբ եւ ակտիվությամբ: Ակնկալում եմ, որ երիտասարդները նույնպիսի խոհեմություն եւ իմաստություն կցուցաբերեն նաեւ մեր վաղվա օրվա հանդեպ, իսկ մեր վաղվա օրվա ապահովությունը պահանջում է պահպանել այն կենսական համակարգերը, որոնք սնում են մեր երկրի տնտեսությունն ու յուրաքանչյուրիս ընտանիքը: Մենք չենք կարող կտրել մեր երկրի կենսական օրգանները սնող զարկերակներն ու երակները միայն այն բանի համար, որ դրանք ախտահարված են հիվանդությամբ: Մենք չենք կարող մեր երկիրը զրկել արյունից ու թթվածնից՝ կենտրոնանալով միայն նրա էներգետիկ զարկերակներն ախտահարած խնդիրների պատճառների վրա: Առաջնահերթ կերպով մենք պիտի լուծումներ փնտրենք այդ կենսական համակարգը փրկելու համար՝ զուգահեռաբար բուժելով այն, վերակառուցելով այն, դարձնելով այն անխոցելի ապագայում, եւ այս նախաձեռնության մեջ մեզ համար դժվար օրերում ու սոցիալական բարդ իրավիճակում մենք միայնակ չենք: Վերջին տարիների ինտեգրացիոն գործընթացները նոր հնարավորություններ են բացել մեր երկրի համար: Վարչապետի գլխավորությամբ մեր պատասխանատուները ակտիվ աշխատում են Եվրասիական տնտեսական միության մասնագիտացված կառույցների հետ, որպեսզի նոր-նոր թափ հավաքող այս ինստիտուտները իրենց ակտիվ դերակատարմամբ նոր լուծումներ բերեն Հայաստանի էներգետիկ համակարգի եւ սակագնի օբյեկտիվ բարձրացման սոցիալական բեռը չեզոքացնելու եւ ժողովրդի ուսերից վերցնելու համար: Սա գործընթաց է, որն ակտիվորեն իրականացվում է, եւ մեր պատասխանատուները հետեւողականորեն աշխատում են մեր գործընկերների հետ: Հավատում եմ, որ լուծումները չեն ուշանա:

Մյուս կողմից, մենք ունենք նաեւ մեր քայլերի մշակված քարտեզը:

Երեկ, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ մենք խոսել ենք այն մասին, որ ճիշտ կլիներ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այո, խնդիրները, որ կարող են լինել դուստր ձեռնարկությունում, մեր պետական մարմինների աշխատանքով առավելագույնս դուրս են սակագնի հաշվարկից, այնուամենայնիվ, այդ ընկերության հնարավոր խնդիրները մեզ հետաքրքրում են, քանի որ մենք, որպես պետություն, շահութահարկի մասով հետաքրքրված ենք ընկերության շահույթի մեծությամբ: Այս առումով աշխատանքը կարեւոր է ոչ միայն ռուսական կողմի համար, այլեւ Հայաստանի համար: Բայց սա խնդրի մի կողմն է միայն եւ չի առնչվում սակագնին:

Հիմա սակագնի մասով:

Ես խորապես համոզված եմ, որ սակագնի բարձրացումն արդարացված է:

Նաեւ համոզված եմ, որ եթե սակագինը չբարձրացնենք, ապա էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտով փլուզման վտանգի առաջ կկանգնի: Ի վերջո, մեր բնակչության ավելի տարիքով հատվածը երբեք չի մոռանա 1988 թվականին ատոմակայանի փակման հետեւանքները. այն ժամանակ էլ գրեթե բոլորը ոգեւորված էին այդ չակերտավոր չարիքից ազատվելու հարցում, բայց հետո պարզվեց, որ իրական չարիքը հենց ատոմակայանը փակելն էր, ինչը մինչեւ այսօր իր բացասական ազդեցությունն է թողնում: Նույնը Նաիրիտի հետ կապված. փակելով այն, դուրս դնելով բնականոն զարգացման ցիկլից` հասանք մի իրականության, երբ պետությունը մինչեւ այսօր ստիպված ու պարտադրված է հավելյալ գումարներ ծախսել այս ուղղությամբ:

Կարող եմ բերել տասնյակ այսպիսի օրինակներ: Սակագնի մասին շատ ենք խոսել: Ներկայացվել են բարձրացման օբյեկտիվ 3 հիմքերը: Բերվել են հիմնավորումներ, սակայն ակնհայտ է, որ կա վստահության պակաս: Համարում եմ, որ կասկածը, անվստահությունը մեր առաջին թշնամին են նման հարցերում: Առաջին հերթին հենց դա պետք է վերացնենք:

Առաջարկում եմ` ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող որեւէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաեւ բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, եւ այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետեւյալ հարցերին`

• ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, եւ
• սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:

Ինչպես նշեցի, համոզված եմ՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչեւ եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց, եւ սա մեղմ ասած, բայց կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում եւ շատ կարեւոր խնդիր: Դա լուծել է պետք:

Իսկ եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որեւէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով:

Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու եւ թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար:

Այս պայմաններում դեռեւս մի քանի ամիս առաջ կառավարության կողմից սկսված աշխատանքը Բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականատիրոջ փոփո-խության առումով հաստատուն համոզմունք կդառնա՝ չբացառելով նաեւ այն պետությանը վերադարձնելու եւ մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը:

Սա այն մասով, թե ինչ ուղղություններով ենք մենք աշխատում այս օրերին եւ աշխատում ենք վաղուց: Իհարկե, բազմաթիվ այլ ուղղություններով էլ ենք առաջ գնացել եւ լրջորեն քննարկել: Խնդիրը պետք է լուծել, եւ դրա համար ժամանակ կա:
Այս պահին որպես աշխատանքային քննարկումների տրամաբանության մասին իրազեկում, այսքանն էի ցանկանում ասել: Վերջում ավելացնեմ հետեւյալը.

Թող որեւէ մեկի մտքով չանցնի, թե սակագնի բարձրացման խնդիրների հետ կապված մեր երկրում կան հակադիր կողմեր, թող որեւէ մեկի մտքով չանցնի, թե կան մերոնք եւ ձերոնք. դա անհեթեթ է այնքան, որքան վտանգավոր է: Ես ուզում եմ նաեւ դիմել բողոքի ձայն բարձրացրած մեր երիտասարդներին. սիրելինե՛րս, մի՛ վախեցեք նոր պատասխանատվություն վերցնել եւ քայլերի մշակման իրական գործընթացին մասնակից դառնալ՝ դրանով իսկ նվազեցնելով կասկածամտությունը մեր հասարակության մեջ: Այսպիսի քննարկումներ մենք ունեցել ենք տասնյակներով, դրանց ձեզ մասնակից դարձնելուն երբե՛ք դեմ չենք: Գործընթացի վերջում բոլորը բավարարված ու հասկացված են լինելու: Իհարկե, կլինեն մարդիկ որոնք որեւէ լուծում չեն ընդունի, որոնց լուծումների գոյությունը ձեռք չի տալիս ու ցանկացած որոշման դեպքում անվանարկելու են, բայց այսօրվա խոսքս նրանց չի վերաբերվում, այլ այն ակտիվ մեծամասնությանը, որոնք խնդրի լուծում են ուզում եւ չեն օգտագործվի քաղաքական նպատակներով:

Ուրեմն եկե՛ք լուծենք խնդիրը եւ եկե՛ք այնպես անենք, որ ընթացքում որեւէ փորձություն չբերենք մեր գլխին: Չափն անցնել որեւէ դեպքում չի կարելի. ոստիկանությունը ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր, բայց դա մեր նպատակը չէ: Եվ Աստծո սիրուն, հերի՛ք է կաթվածահար անեք քաղաքի կենտրոնը, պատասխանատվության բեռը բոլորիս ուսերին գնալով միայն ավելանալու է, անցե՛ք ավելի հանգիստ միջոցների, ազատե՛ք Բաղրամյան պողոտան եւ օգնե՛ք լուծումների փուլում եւ դրանց հանդեպ վստահության ամրապնդման հարցերում: Այն էներգետիկ համակարգը, որ այսօր մենք փորձում ենք զարգացման հիմքերի վրա դնել, բոլորիս համար է, նախ եւ առաջ ձեր սերնդի համար: Լսե՛ք իմ բարեկամական հորդորը, անպայմա՛ն լսեք: Մի քանի օրից ցանկանում եմ մի քանիսիդ հրավիրել զրուցելու. հույս ունեմ, որ ավելի հեշտ իրականություն կդարձնենք այդ հանդիպումը: Գործ շատ կա անելու, եւ միասի՛ն պիտի ավարտենք այս դժվարին պրոցեսը:

Այսքանն էի ուզում ասել իբրեւ մեր այսօրվա խորհրդակցության սկիզբ: Իհարկե, խոսքն ավելի՛ շատ խորհրդակցության մասնակիցներին չէր ուղղված: Այժմ անցնենք մեր բուն աշխատանքին եւ շարունակենք քննարկել հարցերը, այդ թվում՝ էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարական ծրագրի դրույթները, այն ծրագրի, որ նախատեսված է իրականացնել 2016-2036 թթ.», -խորհրդակցության ժամանակ ասել է  Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար Մելոյան