Ռեալին և Բարսելոնային հետաքրքրում է Վալենսիայի պաշտպանը
ՍպորտԻսպանական «Վալենսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Շկոդրան Մուստաֆին կարող է ամռանը փոխել ակումբային գրանցումը։ 23-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ալի Բուլուտը հաստատել է, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալը» եւ կատալոնական «Բարսելոնան»։ Այդ մասին տեղեկացնում է «AFP»-ն։
Հիշեցնենք, որ Մուստաֆին «Վալենսիա» է տեղափոխվել իտալական «Սամպդորիայից» 9 մլն եվրոյով։