Վան Գալը ցանկանում է իր թիմում տեսնել Էվերթոնի պաշտպանին
Սպորտtert.am-ը գրում է.
«Էվերթոնի» պաշտպան Շեյմուս Քոուլմենը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Ինչպես հայտնում է «ESPN»-ն, 26-ամյա իռլանդացուն ձեռք վերելու մտադրությունը մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալինն է: Աղբյուրի հաղորդմամբ՝ «Յունայթեդը» նախապատրաստվում է պաշտոնական առաջարկ անել:
2014/15 թվականների մրցաշրջանում Քոուլմենը մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և գոլային նույնքան փոխանցման հեղինակ: