Ռոնալդու.Ամեն ինչից գոհ եմ աշխարհի լավագույն ակումբում
Սպորտtert.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերքել է, որ վատ հարաբերություններ ունի «արքայական ակումբի» ղեկավարության հետ։
«Հաղորդագրությունները, որ ցանկանում եմ խնդիրներ ստեղծել իմ եւ ակումբի ղեկավարության հետ չեն համապատասխանում իրականությանը։ Ամեն ինչից գոհ եմ աշխարհի լավագույն ակումբում և ամբողջովին կենտրոնացած եմ հաջորդ մրցաշրջանի վրա, որը, վստահ եմ՝ բազմաթիվ հաջողություններ է բերելու»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը։