Ալեգրի. Ինձ դուր են գալիս Իսկոն և Օսկարը. նրանք լավ ֆուտբոլիստներ են
Սպորտtert.am-ը գրում է.
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոստովանել է, որ իրեն դուր է գալիս Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոյի եւ Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարի խաղը։
«Ինձ դուր են գալիս Իսկոն եւ Օսկարը. նրանք լավ ֆուտբոլիստներ են։ Միեւնույն ժամանակ Իտալիային բավականացնում են երիտասարդ եւ հետաքրքիր ֆուտբոլիստները, ինչպիսիք են Բերարդին եւ Բերնադեսկին։ Եթե Կարլոս Տեւեսը եւ Անդրես Պիրլոն հեռանան ամռանը, թիմը կփոխվի։ Ստիպված կլինենք փորձարկումներ անել եւ փնտրել խաղի նոր տարբերակներ»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է «La Repubblica»-ն։