Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեդալներ չնվաճեց Եվրոպայի առաջնությունում
ՍպորտՍտամբուլում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանը ոչ մի մեդալ չնվաճեց:
Մրցաշարի եզրափակիչ օրը մեդալներ խաղարկվեցին 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերում: Հայաստանը ներկայացնող 4 ըմբիշներից 3-ը հաջողությամբ հաղթահարել էին նախնական փուլերի արգելքներն ու իրավունք էին ստացել երեկոյան մրցահերթում վիճարկելու բրոնզե մեդալները: Նրանցից և ոչ մեկին 3-րդ տեղի համար գոտեմարտերում չհաջողվեց հաղթել: Ըմբիշներից երկուսը բրոնզե մեդալը վիճակում էին տանտերերի՝ Թուրքիայի ներկայացուցիչների հետ, և թուրք ըմբիշները տրիբունաների աջակցությամբ բավական հեշտ հաղթանակներ տարան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Մրցումների առաջին օրը 96 կգ քաշային կարգի ըմբիշ Հարություն Միքայելյանը 3-րդ տեղի համար մենամարտում 1:6 հաշվով պարտվեց հունգարացի Զոլտ Տորոկին ու նույնպես 5-րդ տեղը գրավեց: Եթե հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր 8 ներկայացուցիչներն այստեղ չկարողացան մեդալ նվաճել, ապա ազատ ոճի ըմբշամարտի 7 պատվիրակներից 50 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: