Երևանի քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի որոշմամբ սկսել է Կոմիտասի անվան պանթեոնի պուրակի ամբողջական բարեկարգումը: Ի դեպ, պուրակի տարածքում կառուցվելու է Կոմիտասի անվան տուն-թանգարանը:
Տարիներ առաջ պանթեոնի մոտակայքում, կանաչ տարածքների հաշվին, կառուցվեց դելֆինարիում՝ շարժելով երևանցիների զայրույթը: Մեծ ջանքերի գնով իշխանություններին հաջողվեց կառուցել այդ ժամանցի վայրը, որը, սակայն, կարճ ժամանակ գործելուց հետո փակվեց: Ի դեպ, ժամանակին բազմաթիվ կարծիքներ հնչեցին, որ նմանատիպ համալիր կառուցելը Երևանում աննպատակահարմար է և կարճ ժամանակ անց փակվելու է: Այդպես էլ եղավ, արդյունքում քաղաքի ևս մեկ կանաչապատ հատված Երվանդ Զախարյանի թեթև ձեռքով ոչնչացվեց:
Մեր տեղեկություններով, համալիրը պատկանում էր Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին: Դելֆինարիումի փակումից հետո, տարածքն անբարեկարգ և անտեսված վիճակում է:
Orer.am-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ տարածքը հետ է վերցվել Գագիկ Բեգլարյանից և այնտեղ կառուցվելու է մտավորականների ակումբ և պուրակ, նաև՝ եկեղեցի:
Հուսանք...