Չիլիի հավաքականն Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում է
ՍպորտՖուտբոլի Չիլիի ազգային հավաքականը դուրս է եկել Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Կիսաեզրափակչում Չիլիի ընտրանին առավելության է հասել Պերուի հավաքականի նկատամամբ 2-1 հաշվով: Չիլիի հավաքականի կազմում դուբլի հեղինակ է դարձել Էդուարդո Վարգասը: Եզրափակչի մյուս ուղեգիրը կխաղարկեն Արգենտինան և Պարագվայը: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ի գիշերը:
Ամերկայի գավաթի խաղարկությունն անցկացվում է 1916 թվականից և համարվում է աշխարհի ամենահին մրցաշարերից մեկը: Այս մրցաշարի ամենատիտղոսակիր թիմը Ուրուգվայի ընտրանին է՝ 15 հաղթանակ: Արգենտինայի հավաքականն Ամերիկայի գավաթի խաղարկությունում հաղթել է 14 անգամ, իսկ Բրազիլիան` 8: