ԱԺ-ն արտահերթ կքննարկի հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը
ՔաղաքականՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որոշում է կայացվել առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. հուլիսի 2-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան և օրակարգում ընդգրկել մեկ հարց՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավե րացում: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կառավարությունը նման որոշում է կայացրել ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ այս համաձայնագիրը վերաբերում է միայն ռազմատեխնիկական համագործակցությանը», - նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: