Լեռնային Ղարաբաղի մասին ԵԽԽՎ ադրբեջանամետ զեկույցի նախագիծը դեռ պատրաստ չէ
ՔաղաքականԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը որքան ժամանակ է, ինչ նախապատրաստական փուլում է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
Զեկույցը դեռ չկա, զեկույցի նախապատրաստական փուլն է սկսված, պաշտոնապես կա զեկուցող, («որն այս պահի դրությամբ պատվիրակ չէ»` ավելացրին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արփինե Հովհաննիսյանը): Այս պահին պաշտոնապես զեկուցողը բրիտանացի Ռոբերտ Վոլտերն է, ով մինչև հոկտեմբերի վերջ շարունակելու է լինել ԵԽԽՎ պատվիրակ և զեկուցող, եթե բրիտանական պատվիրակությունն այլ որոշում չկայացնի:
Հերմինե Նաղդալյանը նշեց, որ հունիսի 22-ին մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում շփումներ են ունեցել զեկուցողի հետ, բայց ոչ քաղաքական հարցերի հանձնաժողովում և ոչ զեկույցի շրջանակներում:
«Ընդ ո րում, մենք հայտարարել ենք, որ այս զեկույցի շրջանակներում չենք համագործակցում զեկուցողի հետ, դա հայկական պատվիրակության որոշումն է, այնուամենայնիվ դա չի նշանակում, որ այդ զեկույցի նախապատրաստական աշխատանքների ընթացքում կարող ենք ձեռքներս ծալած նստել»,- ավելացրեց Հերմինե Նաղդալյանը: