Ռոնալդուն կարող է մասնակցել Օլիմպիական խաղերին
Սպորտ«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է դառնալ Պորտուգալիայի հավաքականում 23-ից բարձր տարիք ունեցող երեք ֆուտբոլիստներից մեկը, ով կմասնակցի 2016 թվականին Ռիո-դե-Ժանեյրոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին: Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆերնանդո Գոմեշը:
-Հավանականություն կա, որ Ռոնալդուն կմասնակցի Օլիմպիական խաղերին: Մենք կարող ենք հայտավորել 23-ից բարձր տարիք ունեցող երեք ֆուտբոլիստի, և Ռոնալդուն կարող է դառնալ նրանցից մեկը: Սակայն այս հարցով մենք դեռևս լուրջ չենք զբաղվում,-Գոմեշի խոսքը մեջբերված է «Globo Esporte»-ից: