Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»


«Ես հիմա կասկածում եմ՝ երբևէ սիրել եմ նրան, թե՝ ոչ». Ռիփփին՝ իր նախկին նշանածի մասին

Blognews.am-ը գրում է.

2013 թվականի փետրվարին երգչուհի Ռիփփին հայտարարեց, որ նշանադրվում է և պատրաստվում է ընտրյալի հետ հեռանալ Հայաստանից: Էպատաժային երգչուհին որոշեց առժամանակ լռել և հարցազրույցներ չտալ: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ նա բաժանվել է նշանածից։ Երբ օրեր առաջ երգչուհին վերադարձավ Հայաստան, նրան նախ հրավիրեցի BlogNews.am-ի խմբագրություն. որոշեցի սուրճ հյուրասիրել և վերջում էլ նրա կարծիքը հարցրեցի՝ հավանեց սուրճը, թե՝ ոչ: Ռիփփին այսպես պատասխանեց. «Շատ լավն էր, բայց մի քիչ ջրիկ էր»:

Նշենք, որ երգչուհին Հայաստան վերադարձել է փաստաթղթերի հետ կապված ինչ-ինչ հարցեր լուծելու և հանգստանալու նպատակով:

Վերադառնալուն պես Ռիփփին նոր առաջարկներ է ստացել, հիմա էլ երգում է երևանյան ակումբներից մեկում. սա նրա՝ ակումբներում երգելու առաջին փորձն է. «Մինչ այս մտածում էի, որ ակումբում երգելն ինձ պետք չէ, բայց ունեմ շատ ընկերներ, ովքեր երգում են: Այս հարցում մեծ է Տիգրան Հարությունյանի լուման, նա ոչ թե հարցրեց՝ կգա՞ս, այլ ասաց՝ արի: Նա մինչ այս էլ միշտ համոզում էր երգել ակումբում, իսկ ես միշտ մերժում էի: Երբ առաջին օրը  գնացի, որ միջավայրին ծանոթանամ, այնքան դուրս եկավ, որ որոշեցի հենց նույն օրն էլ երգել: Անսովոր էր, երբ ուշ վերադարձա տուն, իսկ ես սիրում եմ շուտ քնել»: Մոսկվայում ապրելով՝ փոխվել է երգչուհու աշխարհայացքը, եթե շատ բաներին առաջ քննադատաբար էր մոտենում, հիմա ավելի մեղմ և թեթև է տանում. «Շատ բաներ սովորեցի, կյանքի մեծ փորձ էր, երբ հեռու էի հայրիկիցս և շունիկիցս: Դա ինձ համար ամենաբարդն էր, մեկ-մեկ պարզապես կարոտը խեղդում էր, և մտածում էի՝ գուցե վերադառնամ»:

Երգչուհուն սովոր ենք տեսնել համարձակ ֆոտոշարքերում, բացառություն չէր նաև BlogNews.am-ի իրականացրածը, որում Ռիփփին ներկայանում էր Fashion-ի և սեքսուալության միախառնմամբ: Երգչուհին անկեղծացավ, որ յուրաքանչյուր ֆոտոշարքից առաջ երբեք չի մտածել հետագա արձագանքների մասին. «Այն ժամանակ, երբ սովոր և պատրաստ չէի բացասական արձագանքների, չէի մտածում՝ ինչ կասեն, ինչ կմտածեն: Արեցի որոշ ֆոտոշարքեր, և անկեղծ ասած՝ հիմա արդեն քննադատությունները չեն անհանգստացնում, և չեմ հետևում մեկնաբանություններին: Բայց ինձ ուրախացնում է նաև այն փաստը, որ լինում են մարդիկ, ովքեր հավանում են իմ արած աշխատանքը»:

 

Կյանքում էլ Ռիփփին այնպիսին է, ինչպիսին իր տեսահոլովակներում, բայց խոստովանում է՝ ունի փոփոխական բնավորություն. «Կոփվել եմ և այնքան գոհ եմ, որ շատերն ինձ կոփեցին: Ես շնորհակալ եմ ինձ լավություն և վատություն արած մարդկանց, ովքեր ինձ իրոք օգնել են, նույնիսկ այն ժամանակ, երբ մտածում ես, որ կկոտրվես, նորից կանգնում ես: Հետաքրքիր է՝ իմ կյանքում գրեթե բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ վատություն են արել, հիմա ինձ հետ շատ մտերիմ են: Հիմա արդեն չգիտեմ՝ ինչը կարող է ինձ կոտրել, երբեմն էլ մտածում եմ՝ կկարողանա՞մ ինձանից ուժեղ կողակից գտնել: Նա պետք է ուժեղ լինի, թե չէ ինձ պարզապես չի դիմանա, քանի որ ես շատ բարդ եմ»:

Երգչուհին նշանադրվել էր, կարծես ամեն ինչ լավ էր, սակայն այսօր, վերլուծելով իր կյանքի այդ ժամանակահատվածը, Ռիփփին խոստովանում է. «Այդ շրջանն ինձ համար չափազանց բարդ էր, և ես մտածում էի Հայաստանից գնալու մասին: Այլևս չէի երգում, հարցազրույցներ չէի տալիս: Իրականում այդ հարաբերություններ շատ պատահական ստացվեցին, հետո հասկացանք, որ, չէ, կապ չունենք իրար հետ: Նա շատ լավ մարդ է իրականում, ուղղակի այդ ժամանակ ես տաք գլխով հայտարարություն արեցի: Սեր չկար, ես հիմա անգամ կասկածում եմ՝ երբևէ սիրել եմ նրան, թե՝ ոչ»։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Նկարահանումն իրականացվել է «Best Western Aghveran hotel»-ում։ 

«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա Կոստանյան