Գաբրիել Ղազարյանը Եվրոպական խաղերում հայ մարզիկներից ավելի մեծ ակնկալիքներ ուներ
ՍպորտԲավքի Եվրոպական խաղերը պետք է դիտարկել իբրև հերթական միջազգային մրցաշար, որին մասնակցեցին նաև հայ մարզիկները: «Արմենպրես» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
«Սա ընդամենը ևս մեկ միջազգային մրցաշար էր, որին մասնակցեցին հայ մարզիկները: Ես նրանց մասնակցությունը գնահատում եմ դրական: Նշեմ, որ մեր բազմաթիվ մարզիկներ այս խաղերում ընդհուպ մոտ են եղել մեդալների: Մերոնց մրցելույթները Եվրոպական խաղերին պետք է գնահատել նաև այս դիտանկյունից: Ես սպասում էի ավելի լավ արդյունքների, ցավոք, ակնկալիքներս մասամբ են արդարացվել»,-ասաց նախարարը:
Խոսելով մրցավարության հետ կապված տարաձայնությունների մասին՝ նախարարը փաստեց, որ հանդիպել և այդ թեմայով զրուցել է Հայաստան վերադարձած մեր պատվիրակության անդամների հետ: «Ասեմ, որ մրցավարությունը եղել է բավականին օբյեկտիվ, այո՝ բացառությամբ բռնցքամարտի»,-եզրափակեց Ղազարյանը:
Առաջին Եվրոպական խաղերին Հայաստանը ներկայացել էր 25 մարզիկով, որոնցից միայն հունահռոմեական ոճի ըմբշամարտիհավաքականի անդամ Միհրան Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ: Հայաստանի հավաքականը մեդալների ոչ պաշտոնականհաշվարկում զբաղեցրեց 36-րդ տեղը: