Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում տասներորդն է
ՍպորտՇախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը աղյուսակում եզրափակում է լավագույն տասնյակը: Լավագույնների շարքում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Վիշի Անանդը, Վեսելին Թոփալովը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան, Անիշ Գիրին, Վլադիմիր Կրամնիկը, Սո Ուիլսլին և Ալեքսանդր Գրիշչուկը:
Արմենպրեսի հաղորդմամբ, Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն 100-ի մեջ ընդգրկվել են նաև Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսիսյանը: