Արտաշատում անցկացվեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի Արարատի մարզային փուլը
ՍպորտԱրտաշատի քաղաքային ստադիոնում կայացած «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլում հայտնի են դարձել Արարատի մարզի 12 ուժեղագույն թիմերը: Նրանցից 9-ը Արտաշատի տարածարջանից են, 2-ը ` Վեդիի եւ 1-ը` Մասիսի: Արդեն երկրորդ տարին է, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից, ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող մրցույթին մասնակցում է նաեւ մեկ հաշմանդամ ընտանիք, որն այս տարի Մասիսի տարածաշրջանից էր: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի կրթ ության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Սեյրան Նազարյանըպարզաբանեց, որ մարզկենտրոն Արտաշատից միշտ մասնակցությունն անհամեմատ մեծ է լինում: «Համեմատած մարզի մյուս տարածաշրջանների հետ, նրանք առավել մարզված են, ավելի պատրաստակամ, եւ նպատակային մարզվում ու մասնակցում են հաղթելու համար»,-ասաց Նազարյանն՝ ավելացնելով, որ մարզային փուլում հաղթած 12 ընտանիքներից չորսն են մասնակցում առաջին անգամ: Մնացյալ ութը նախորդ տարիներին միշտ ունեցել են մասնակցություն: Թիմերը մրցել են խաղային փոխանցումավազք` 30մ եւ 80մ, վարչություն բասկետբոլի գնդակով, պարանի ձգում, խաղային փոխանցումավազք` թենիսի գնդակներով, հեռացատկ եւ հրաձգություն սպորտաձեւերում: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է հայրը, մայրը եւ համապատասխան տարիքային խմբի երեխան: Մրցույթի հանրապետական փուլը տեղի կունենա սեպտեմբերին` Ծաղկաձորում: Նախորդ տարի Արարատի մարզից հանրապետական փուլին մասնակցած հաշմանդամ ընտանիքը զբաղեցրել է երրորդ տեղը:
Լիլիթ Մաճկալյան