Ազգային ժողովը քննարկում է ռուսական վարկի համաձայնագիրը. ՈՒՂԻՂ
ՔաղաքականԱզգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 106 պատգամավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում պատգամավորները կքննարկեն ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ 2015 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր ը:
Փաստաթղթով նախատեսվում է, որ ռուսական կողմը հայկական կողմին կտրամադրի մինչեւ 200 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:
Համաձայնագիրը քննարկվել է Արտաքին հարաբերույունների մշտական հանձնաժողովում և դրական եզրակացություն է ստացել: