Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան


Հայկական հեռուստատեսության պատմության 10 ամենահաջողված քաղաքական հաղորդումները (լուսանկարներ)

Ordinaricus-ը գրում է.

Անկախ Հայաստանի հեռուստատեսությունն արդեն շուրջ քառորդ դարի պատմություն ունի։ Այն մեծ էվոլյուցիա է ապրել, փոփոխվել է մեր ու մեր ցանկությունների հետ միասին։ Այսօր ուզում ենք առանձնացնել 10 քաղաքական հաղորդում, որոնք անկախ Հայաստանի պատմության մեջ եղել են լավագույնները։

10. «Երկրի հարցը», Երկիր Մեդիա

Վերջին տարիներին հայկական հեռուստաեթերի ամենաակնառու թերություններից մեկը բևեռացվածությունն էր, հատկապես քաղաքական հարցերում։ Կախված նրանից, թե որ հեռուստաալիքն էիր նայում, քեզ մատուցվում էր տեղեկատվության բևեռացված տեսակետ՝ հօգուտ այս կամ այն քաղաքական ճամբարի։ Այս առումով հաճելի բացառություն էր Արթուր Կիրակոսյանի «Երկրի հարցը» հաղորդումը, որում արվող շեշտադրումներն ու հարցադրումները, կարելի է ասել, «երրորդ կողմն» էին ներկայացնում։ Հաղորդման որակական առավելությունը կայանում էր նրանում, որ որպես հյուր էին հրավիրվում ինչպես այնպիսի գործիչներ, ովքեր մեյնսթրիմային են այդ պահին, այնպես էլ նրանք, ովքեր պերսոնա նոն գրատա էին այլ հեռուստաալիքներում։ Բացի դրանից, իշխանության ներկայացուցիչներին, ովքեր հյուրընկալվում էին այս հաղորդմանը, հաճախ տրվում էին այնպիսի հարցեր, որոնք անհարմար դրության մեջ էին դնում բանախոսին, բայց իհարկե չափի մեջ, և այդ ամենը հաղորդմանը դարձնում էր բազմակողմանի ու անկողմնապահ։ Մնում է հավելել, որ հաղորդումը հեռարձակվում է 2009 թվականից առ այսօր։

9. «Ճանապարհ», Ար

Մեր հեռուստաեթերի պատմության ամենախորիմաստ ու բարձր ինտելեկտուալ քաղաքական հաղորդումներից մեկն, անկասկած, Արծրուն Պեպանյանի «Ճանապարհն» էր, որի ժամանակ հրավիրյալ հյուրերը շատ խորը ու իմաստալից զրույց-քննարկումներ էին ունենում Պեպանյանի հետ, ով ինքը, լինելով բավականին զարգացած ու պատրաստված, կարողանում էր մաքսիմալ «բացել» հյուրերին քննարկվող թեմաների շրջանակներում՝ երկրի քաղաքական-հասարակական կարևորագույն հարցերի շուրջ խորը քննարկումներ ծավալելով։ Հարկ է նշել, որ «Ճանապարհի» պես խորը ինտելեկտուալ հաղորդումներ, որոնք նաև չեն գրաքննվել, չեմ հիշում ո՛չ այս հաղորդումից առաջ, ո՛չ էլ հաղորդումից հետո, և արդյունքում «Ճանապարհը» դարձավ իսկական գտածո ինտելեկտուալ հարցերով հետաքրքրվող հեռուստադիտողի համար և ոչ միայն։

8. «Արմենիա Հոթ Լայն», Արմենիա TV

Ռոբերտ Մավիսակալյանը լեգենդ էր արդեն կյանքի օրոք ու հանդիսանում էր հայրենական լրագրության ֆլագմաններից մեկը, իսկ 1998 թվականին լույս տեսած նրա «Արմենիա Հոթ Լայն» հաղորդումը նորություն էր ֆորմատային բազմազանության և միևնույն ժամանակ բարձր պրոֆեսիոնալիզմի առումով։ Ու թեև Մավիսակալյանն այսօր մեզ հետ չէ, իսկ նրա հաղորդումն էլ այլևս չկա, բայց նրա թողած ժառանգությունը, այդ թվում նաև այս ձևաչափի մասով, պահպանվում է, ու այսօրվա դրությամբ կարելի է նշել բազմաթիվ այլ հաղորդաշարեր, որոնցում առկա է մավիսակալյանական ձեռագիրը։

 

 

 

 

 

7. «Ուրվագիծ», Կենտրոն

Պետրոս Ղազարյանը հայկական հեռուստաեթերի ամենակոլորիտային հաղորդավարներից է, իսկ նրա հաղորդումները, լինելով ընդգծված քաղաքական-հասարակական ուղղվածության, այնուամենայնիվ, մշտապես ամենաբարձր դիտողականություն ունեցողներից են։ Ինչ վերաբերում է «Ուրվագծին», ապա բացի նրանից, որ այն ամենառեյթինգայիններից է, նաև ամենաերկարակյացներից է, ու դրա հաջողության գաղտնիքը թերևս բազմակարծությունն ու Պետրոսի ուրույն ձեռագիրն է։ «Ուրվագծում» եղել է ով ասես ու ինչ ասես, «Ուրվագծից» միշտ կարելի է սպասել, որ այդ թողարկմանը ներկա կլինի օրվա ամենապահանջված կերպարը, կամ էլ, եթե օրվա իրադարձությունների հիման վրա չէ այդ օրվա հյուրի ընտրությունը, միևնույն է, կարելի է մշտապես ակնկալել հիշվող հարցազրույց՝ լինի դա հայտնի տաքսիստը, թե բավականին ոչ ադեկվատ վիճակում գտնվող Տիգրան Կարապետիչը։

Ի դեպ, հարկ է նշել, որ 2003-ից առ այսօր հեռարձակվող «Ուրվագծից» զատ՝ Պետրոսի մյուս՝ «Հայկական ուրբաթ» հաղորդումը ևս հաջողված է ու խոստումնալից։

6. «ԱրմՔոմեդի», ATV

Լինելով այս ցուցակի ամենաերիտասարդ հեռուստանախագիծը` «ԱրմՔոմեդին» միևնույն ժամանակ ամենաինքնատիպն է ֆորմատի ու ծագումնաբանության առումով։ Ի սկզբանե ներկայանալով որպես համացանցային քաղաքական-երգիծական նախագիծ՝ այն սկզբում՝ 2012 թվականին, անցավ Արմնյուզ, իսկ այժմ հեռարձակվում է ATV հեռուստաալիքով և հանդիսանում է դրա ու ոչ միայն դրա ամենառեյթինգային հաղորդումներից մեկը. այսօրվա դրությամբ Նարեկի ու Սերգեյի հաղորդումը, անկասկած, ամենադիտվողներից և սիրվածներից է ոչ միայն հեռուստատեսային լսարանի մոտ, այլև համացանցում։ Ի դեպ, հաղորդման որակը բարձրացնում է նաև այն, որ այն բավականին կոմպլեքս հաղորդում է ու իր մեջ ներառում է միանգամից մի քանի բաղադրիչ, որոնք մեկը մյուսից լավն են՝ սկսած Սերգեյի ու Նարեկի հումորային դուետից, վերջացրած հումորային ռեպորտաժներով ու վիդեոբոցերով։

5. «Տեսանկյուն», Հանրային հեռուստաընկերություն

Գևորգ Ալթունյանի՝ 2010 թվականից հեռարձակվող «Տեսանկյուն» հաղորդումը տարբերվում է բոլոր մնացածից նրանով, որ այստեղ փորձ էլ չի արվում թաքցնել, որ հաղորդման կոնտենտը մատուցվում է այնպես, ինչպես դրան վերաբերվում է ինքը՝ Ալթունյանը։ Այլ կերպ ասած, սա սուբյեկտիվ քաղաքական մեկնաբանություններ անող քաղաքական հաղորդում է, իսկ դատելով հաղորդման երկարակյացությունից՝ Ալթունյանի սուբյետկիվիզմը շատերն ավելի են արժևորում, քան անդեմ օբյեկտիվիզմն ու առավել ևս կեղծ օբյեկտիվիզմը, որը ևս քիչ չէ մեր հեռուստաեթերում։ Ոմանք Ալթունյանի հաղորդումը նմանեցնում են են Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող Վլադիմիր Լեոնտևի «Однако» հաղորդմանը, բայց ո՞վ է ասել, որ դա վատ է, ու ո՞վ է ասել, որ ցանկացած նմանություն ու կրկնօրինակում նշանակում է ցածր որակ։ Ի վերջո, դժվար է գտնել այնպիսի մի քաղաքական հաղորդում մեր հեռուստաեթերում, որը չունենա անալոգ արտասահմանյան հեռուստաընկերություններում։ Ընդհակառակը, այն, ինչ ինձ դուր էր գալիս Լեոնտևի հաղորդման մեջ, ես տեսնում եմ Ալթունյանի «Տեսակետում», ու դա լավ է։ Քաղաքական հաղորդումների սպեկտորում սուբյեկտիվ տեսակետ ունենալն էլ լավ բան է, քանի դեռ այդ տեսակետը հետաքրքիր է ու սուր։

4. «Հեռանկար», Շանթ

Նվեր Մնացականյանն, անկասկած, ժամանակակից հայ լրագրության ու քաղաքական մեկնաբանության թոփ դեմքերից է, իսկ նրա «Հեռանկար» (1998-2011) հաղորդումը Շանթում, իսկ այնուհետև «Հարցազրույցը» Հանրային հեռուստաընկերությունում, անկասկած, հարցազրույցային ֆորմատի լավագույն քաղաքական հաղորդումներից են։ Հաղորդումների բարձր որակն ու Մնացականյանի պրոֆեսիոնալիզմը հնարավոր են դարձնում, որ նրա հաղորդմանը հյուրընկալվեն նույնիսկ ամենաբարձրաստիճան պետպաշտոնյաներն ու առաջատար քաղաքական գործիչները, ընդհուպ մինչև երկրի նախագահ։ Անկասկած, հաղորդման որակը պայմանավորված է Նվեր Մնացականյանի զուսպ ոճով ու պրոֆեսիոնալիզմով։

3. «Ռ-Էվոլյուցիա», Արմենիա TV

Ժամանակակից հայ հեռուստաեթերի ամենասուր, ամենասկանդալային ու թերևս ամենաանկեղծ քաղաքական ձևաչափով հաղորդումներից մեկը Սաթիկ Սեյրանյանի՝ 2013 թվականից հեռարձակված «Ռ-Էվոլյուցիան» է։ Այս հաղորդումը հյուրընկալում է ամենախարիզմատիկ, տվյալ պահին ամենամեծ հանրային հետաքրքրությունը հարուցող ու ամենաակտուալ քաղաքական գործիչներին, որոնց համար այդ հաղորդմանը մասնակցելն իրական փորձության է վերածվում՝ հաշվի առնելով Սաթիկ Սեյրանյանի սուր հարցադրումներն ու անկաշկանդությունը թեմատիկայի ընտրության հարցում։ Այո՛, հաղորդման հյուրերի համար Սաթիկ Սեյրանյանի հյուր լինելն իսկական մարտահրավեր է, քանի որ բոլորին է հայտնի, որ Սաթիկի համար «տաբու» հարցեր գոյություն չունեն, ու եթե դու եկել ես նրա մոտ, պատրաստ եղիր, որ պատասխանելու ես ամենաանհարմար հարցերին, ինչն էլ այդքան պոպուլյար է դարձնում «Ռ-Էվոլյուցիան»։

2. «Օրակարգ», Հանրային հեռուստաընկերություն

Եթե ինչ-որ մեկին կարելի է անվանել հայկական հեռուստատեսության քաղաքական լրագրության ճարտարապետ, ապա դա, անկասկած, լուսահոգի Տիգրան Նաղդալյանն է, ով թերևս ամենաազդեցիկ լրագրողն էր հայակական լրագրության պատմության մեջ և միևնույն ժամանակ ամենաբարձր պրոֆեսիոնալիզմ ու ամենանորարարական մոտեցումներ ունեցողը։ Նրա ստեղծած «Օրակարգ» քաղաքական ֆորմատի հաղորդումը հիմք դարձավ հետագայում հայկական հեռուստաեթերում լույս տեսած բոլոր քաղաքական հաղորդումների համար, այդ թվում նաև այս ցուցակում նշվածներից շատերի համար, իսկ նրա սուր գրիչն ու խոսքն այն տեսլականն են, որը պետք է ունենա մեր լրագրողների ու քաղաքական մեկնաբանների նոր սերունդը։

1. «P.S.» («Հետգրություն»), Ա1+

Արդի հայկական հեռուստաեթերի ամենափայլուն լրագրողն ու քաղաքական մեկնաբանն Արամ Աբրահամյանն է, ով բառիս բուն իմաստով կենդանի դասական է։ Աբրահամյանը մի քանի հաղորդումներ է վարում, էլ ավելի շատ վարել է, նա գլխավոր խմբագիր է ու լրատվական բաժնի ղեկավար, բայց նրա «Հետգրություն» հաղորդումը, որը 1998 թվականից հեռարձակվում էր Ա1+ հեռուստաալիքի, իսկ 2012 թվականից՝ Արմնյուզի եթերում, իսկական գոհար է, որը համապատասխանում է քաղաքական ֆորմատի հաղորդումների ամենաբարձր չափանիշներին։ Նրա բարձր զարգացվածությունն ու պրոֆեսիոնալիզմը, համակողմանի ինֆորմացվածությունը և հարուստ կենսափորձը թույլ են տալիս, որպեսզի այսօր մենք համարենք նրան ամենափայլուն քաղաքական մեկնաբանը և քաղաքական ֆորմատի հեռուստահաղորդման հեղինակը, իսկ «Հետգրություն» հաղորդման յուրաքանչյուր թողարկում կարելի է ցուցադրել ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսանող երիտասարդներին՝ որպես օրինակ այն բանի, թե ինչպես է պետք վարել հարցազրույցներ, հասկանալ դիմացինիդ, լրագրողական «ծուղակներ» պատրաստել հյուրի համար և միևնույն ժամանակ մոդերատորի անտեսանելի ձեռքով ուղղորդել թեման ու տանել հենց այն ուղղությամբ, որն առավել կբացի ու կանկեղծացնի հյուրին։

«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերից