Ֆուտբոլի Հայաստանի առաջնությանը կմասնակցի 8 թիմ
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է «ՀՀ ակումբների միջեւ պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2015-2016թթ. մրցումների անցկացման կանոնակարգ»-ը: Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի 2015-2016թթ. Բարձրագույն խմբի առաջնությանը, որը կանցկացվի չորս շրջանով, կմասնակցի 8 թիմ:
Մասնակցող թիմերն են «Փյունիկ», «Ուլիս», «Շիրակ», «Ալաշկերտ», «Միկա», «Գանձասար-Կապան», «Բանանց» և «Արարատ»: Առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 1-ին: