Ցանկանում ենք լեգենդ դառնալ. Դի Մարիա
ՍպորտԱրգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան Ամերիկայի գավաթի եզրափակիչ՝ Չիլիի ընտրանու դեմ հանդիպումից առաջ խոսել է լրագրողների հետ։
-Եզրափակիչ դուրս գալը շատ կարևոր էր, քանի որ մենք պետք է բարձունքում լինեինք։ Պետք է շարունակել ջանասիրաբար աշխատել, միայն այդպես մենք կարող ենք հասնել մեր նպատակներին։ Եզրափակիչ դուրս գալը հեշտ զբոսանք չէր, և մենք արդեն մտել ենք պատմության մեջ։ Հիմա ցանկանում ենք լեգենդ դառնալ։ Հույս ունեմ՝ դա մեզ կհաջողվի։
Մինչև Պարագվայի հետ կիսաեզրափակիչը (6:1) ինձ մոտ հարձակման գծում խաղը չէր ստացվում, բայց երբ կարողացա գոլ խփել, արդեն կատարված լավ աշխատանքի զգացումն ունեմ,-ասել է դի Մարիան։