Մանչեսթեր Սիթին տրանսֆերային պատուհանի ընթացքում 100 միլիոն ֆունտ ստերլինգ կծախսի
Սպորտtert.am-ը գրում է.
«Մանչեսթեր Սիթին» լուրջ հավակնություններ կունենա տրանսֆերային ընթացիկ պատուհանի ընթացքում:
Ինչպես հայտնում է «The Telegraph»-ը, մանչեսթերյան թիմը կազմի համալրման աշխատանքների համար 100 միլիոն ֆունտ ստերլինգ կծախսի:
Ընդգծենք, որ «քաղաքայինների» տրանսֆերային դիտակետում են Պոլ Պոգբան («Յուվենտուս»), Կևին դե Բրյույնեն («Վոլֆսբուրգ»), Ռահիմ Սթերլինգը («Լիվերպուլ») և Ֆաբիան Դելֆը («Ասթոն Վիլա»):