Բլատերը վախենում է լքել Շվեյցարիան
ՍպորտՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը չի լքում Շվեյցարիան` վախենալով ձերբակալության վտանգից:
«Ես հրաժարվել եմ մեկնել ոչ թե այն պատճառով, որ ամերիկացիներն ինչ որ բան ունեն իմ դեմ, այլ նրա պատճառով, որ իմ ձերբակալություն մեծ ռեզոնանս կմտցնի հասարակության մեջ», Արմենպրեսի հաղորդմամբ, Բլատերի խոսքերը մեջ է բերում Goal կայքը:
Բլատերն արդեն 5-րդ անգամ է ընտրվում ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: ՖԻՖԱ-ում լինելով դեռևս 1975 թվականից՝ Բլատերն առաջին անգամ ՖԻՖԱ-ի նախագահ դարձավ 1998 թվականին: Այս անգամ նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու` գործող նախագահ Յոզեֆ Բլատերը և Հորդանանի արքայազն Ալ Հուսեյնը: Ընտրություների ընթացքում առաջին փուլի ժամանակ Բլատերը հավաքեց 133 ձայն, իսկ Հուսեյնը` 73. առկա էր երկրորդ փուլի հնարավորություն, սակայն Հուսեյնը հրաժարվեց հետագա պայքարից: Վերջին մի քանի ամիսների ընթացքում միջազգային ԶԼՄ-ները՝ հատկապես ամերիկյան մամուլը, մեծ աղմուկ բարձրացրեցին` ՖԻՖԱ-ի նախագահին մեղադրելով և՚ ձայներ գնելու, և՚ կաշառակերության մեջ: Լրատվականները պնդում են՝ Բլատերը և ՖԻՖԱ-ի մի քանի անդամներ կաշառված են և վաճառել են 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունները Ռուսաստանում և Կատարում անցկացնելու իրավունքները: Անցած մի քանի օրերին շվեյցարական ոստիկանությունը նույնիսկ ձերբակալել էր ՖԻՖԱ-ի մի քանի աշխատակիցների: