Իկեր Կասիլյասի գործակալն անդրադարձել է ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխմանը «Պորտու»
ՍպորտՖուտբոլի Իսպանիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը կարիերան կշարունակի «Պորտու»-ում:
«Կասիլյասն ուրախ է այն հնարավորության համար, որ կարող է միանալ «Պորտու»-ին: Հիմա միայն պետք է հույս ունենանք, որ «Ռեալ»-ը բաց կթողնի նրան և նա հանգիստ կհեռանա «արքայական» ակումբից», Արմենպրեսի հաղորդմամբ, Կասիլյասի գործակալ Կարլո Կուրտուպիոնի խոսքերը մեջ է բերում Goal կայքը:
Իկեր Կասիլյասը ծնվել է Մադրիդում 1981 թվականին և իր ամբողջ կարիերան անց է կացրել «Ռեալ»-ում, որտեղ հայտնվել է 8 տարեկանում։ 1999/2000 մրցաշրջանում Կասիլյասը փոխարինում է «Ռեալ»-ի՝ վնասվածք ստացած դարպասապահին և օգնում է իր թիմին նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը՝ այդ օրվանից դառնալով Մադրիդի «Ռեալ»-ի անփոխարինելի դարպասապահը։