Եվրոպական խաղերում վիճակահարույցը հայ բռնցքամարտիկների ելույթներն էին
ՍպորտՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած Եվրոպական խաղերին հայ մարզիկների մրցելույթներից ամենավիճահարույցը բռցքամարտիկների ելույթներն են եղել:
«Միակ վիճահարույց հարցը, որ եղել է Եվրոպական խաղերում, մեր բռնցքամարտիկների ելույթներն էին: Մեր երեք բռնցքամարտիկների ելույթներում բոլոր մասնագետները միակարծիք էին, որ՝ այո, մենք պարտվել ենք: Բռնցքամարտում մրցավարությունն առաջացրել էր բոլորի զարույթը՝ թե՚ հայերի, թե՚ ուկրաինացիների և թե՚ հունգարների: Մենք այդպես էլ չհասկացանք՝ կար կանոնակարգված մրցավարություն, թե ոչ: Այս խաղերում, սակայն, խայտառակ մրցավարություն չկար»,Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Ռոստոմյանը:
Խոսելով Հայաստանի պատվիրակության անդամ Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտի մասին՝ ՀԱՕԿ գլխավոր քատուղարը փաստեց. «Միհրանը նույն խանդավառությամբ չգոտեմարտեց, ինչպես առաջին 4 գոտեմարտերում էր: Այնպես չէ, որ նա կատարեց 4 միավորանոց հնարք և նրան տվեցին միայն 2 միավորը: Այնպես չէ, որ նա հնարք կատարեց և դա չգնահատվեց»:
Հայաստանը Եվրոպական խաղերի բռցնքամարտ մարզաձևում ներկայացել էր 6 մարզիկով: