Մեկնարկել է «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի բասկետբոլի մրցաշարը
ՍպորտԵրևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 7-ին
մեկնարկել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի
բասկետբոլի <<Երևանի ոսկե զամբյուղ >> մրցաշարը: Բասկետբոլի մրցաշարի առաջին օրվա առաջին երեք
հանդիպումներում Աջափնյակը հաղթեց Նոր Նորքին, Ավանը` Նուբարաշենին, Դավթաշենն էլ` Արաբկիրին: Մարզական
առանձնահատուկ ունակություններով աչքի ընկած մասնակիցները կընդգրկվեն մայրաքաղաքի մարզադպրոցներում:
Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ
գավաթով: