Մի քանի երկրներ հրաժարվել են քվեարկել ԵԱՀԿ ԽՎ հակառուսական բանաձևի հարցով
ՔաղաքականՖրանսիան, Շվեյցարիան և Հայաստանը հրաժարվել են քվեարկել հակառուսական բանաձևի հարցով՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի տարեկան լիագումար նստաշրջանում, որն անցկացվում է Ֆինկանդիայի մայրաքաղաքում: Նրանք այդ քայլը բացատրել են նստաշրջանին ՌԴ պատվիրակության բացակայությամբ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, խոսքը Կանադայի և Ուկրաինայի առաջարկած բանաձևի մասին է, որը կրում է «ԵԱՀԿ-ի և միջազգային նորմերի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից պարտավորությունների ակնհայտ, կոպիտ և չուղղված խախտումների մասին» վերտառությունը: Բանաձևում, մասնավորապես, դատապարտվում են Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում:
«Իրավիճակի լուծումը պետք է կառուցվի երկխոսության հիման վրա, սակայն դրա համար անհրաժեշտ են երկու կողմերը: Այդ պատճառով մեր կողմից մենք կայացրել ենք քվեարկությանը չմասնակցելու որոշում»,- նշել է Ֆրանսիայի պատվիրակության անդամ Ալեն Ներին: Այդ դիրքորոշմանն իրեց աջակցությունն են հայտնել Հայաստանի և Շվեյցարիայի պատվիրակությունները: Իտալիայի պատվիրակությունն իր հերթին հայտարարել է, որ չի կարելի քննարկել մի նախագիծ՝ «մեղադրյալին արդրանալու հնարավորություն չտալով»՝ ընդգծելով, որ ՌԴ պատվիրա կության բացակայության պայմաններում այդ գործողություններն «գործականում ժխտում են ժողովրդավարության գոյությունն» Արևմուտքում:
Այդուհանդերձ, բանաձևը արժանացել է նստաշրջանի հավանությանը՝ 96 «կողմ», 7՝ «դեմ» և 32 «ձեռնպահ» քվեներով: