Վիդալը 2 տարով զրկվել է վարորդական իրավունքից
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը ավտովթարի մասնակից դառնալու եւ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատճառով 2 տարով զրկվել է վարորդական իրավունքից, գրում է Football Italia-ն:
Այսպիսով, Չիլիի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը խուսափեց ազատազրկումից, սակայն պետք է տուգանք վճարի:
Հիշեցնենք, որ Վիդալի մասնակցությամբ ավտովթարը հունիսի 17-ին տեղի էր ունեցել Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում: Ավտովթարի օրը չիլիացին երեկոն անցկացրել էր կազինոյում, իսկ հետո իր «Ֆերարիով» դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց՝ բախվելով 2 մեքենաների: Նրա հետ էր եղել նաեւ կինը, ոոր հոսպիտալացվել էր: Վիդալն անվտանգության բարձիկների շնորհիվ խուսափել էր վնասվածքներից եւ հետազոտվելուց հետո հեռացել հիվանդանոցից, իսկ ավելի ուշ ներողություն էր խնդրել իր վարքի համար: Այդ օրերին Արտուրո Վիդալը մասնակցում էր Չիլիում կայացած Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկությանը, որում տանտերերը պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին չեմպիոնի տիղտոսը: