Եգիպտոսում պայթյունից 20-ից ավելի մարդ է տուժել
ՄիջազգայինԵգիպտոսի հյուսիսում գտնվող Սինա թերակղզում հուլիսի 9-ին պայթյունից 21 մարդ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունը որոտացել է Արիշ քաղաքում: Տուժածների մեծամասնությունը ոստիկաններ են: Այս մասին տեղեկացրել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը:
Պայթուցիկ սարքավորումը տեղադրվել է ավտոբուսի մեջ, և այն պայթել է Միդան շրջանով անցնելու ժամանակ:
Եգիպտական բանակը հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթվա ընթացքում Սինայի հյուսիսում 241 զինյալներ են սպանվել: Եգիպտական բանակի խոսնակ Մուհամմադ ալ Ազիզ Ղանիմը նշել է, որ երկու հարյուրից ավելի զինյալներ սպանվել են հուլիսի 1-5-ը: Ավելի վաղ եգիպտական բանակը Սինա թերակղզում` մասնավորապես Շեյխ Զուիդ և Ռաֆահ քաղաքների միջև գտնվող գյուղերի ցամաքային ու օդային ռմբակոծություններով 63 ահաբեկիչների էր ոչնչացրել:
Եգիպտոսում իրավիճակն ավելի սրվել է մի քանի օր առաջ՝ դատախազ Հիշամ Բարկարատի սպանությունից հետո:
Սինայի շրջանում գործող ծայրահեղական իսլամիստական խմբավորումները պարբերաբար հարձակումներ են իրականացնում եգիպտական ուժային կառույցների վրա` մեծ վնասներ հասնցելով նրանց: Հոկտեմբներից այնտեղ արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարվել: