Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի խցում ջերմաստիճանը 50-ի է հասնում. փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
ՄիջազգայինԲանտի այն բանտախցում, որտեղ պահվում է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը, օդի ջերմաստիճանը հասնում է 50-ի։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ մասին հաղորդագրություն է տարածել փաստաբան Էլչին Գամբարովը։
«Օմբուդսմենի նվիրած էլեկտրական հովհարը փչացել է։ Մեր բոլոր ջանքերն ու խնդրանքն այն փոխելու համար, արդյունք չեն տալիս։ Լեյլա Յունուսը կարծում է, որ դա դատավարությունից առաջ իր վրա հոգեբանական ու ֆիզիկական ճնշում գործադրելու միջոց է։ Լեյլա Յունուսի և մյուս կալանավորների վիճակն անտանելի է»,-ասել է փաստաբանը։
«Եթե «եվրոպական չափանիշները» բանտախցերում ամռանը՝ տապ, իսկ ձմռանը ցուրտ են նախատեսում, ապա դա միայն մեկ անուն ունի՝ խոշտանգում»,-գրել է Գամբարովը։