Լավրովը և Քերրին քննարկել են իրանական միջուկային խնդրի բանակցությունների ընթացքը
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների ընթացքը: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Տեղեկացվում է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Քննարկվել են իրանական միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների ավարտական փուլին առնչվող և միջազգային այլ հարցեր»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: