Էրդողանը Դավութօղլուին հանձնարարել է կառավարություն ձեւավորել
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ին վարչապետ, խորհրդարանական ընտրություններում հաղթանակած Արդարություն եւ զարգացում կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուին հանձնարարել է կառավարություն ձեւավորել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին տեղեկացրել է նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը:
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները կայացան հունիսի 7-ին: Արդարություն եւ զարգացում կուսակցությունը 40.8% ձայն ստացավ, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը՝ 24.96%, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 16.3% եւ քրդական Ազգերի ժողովրդական կուսակցությունը՝ 13.1%: