«Ուլիս»-ը լքում է Եվրոպայի լիգան
ՍպորտԵրեւանի «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Մալթան ներկայացնող «Բիրկիրկարայից» կրած տնային պարտությունը 1:3 հաշվով:
«Ոչ ցանկալի գոլ բաց թողեցինք անփութության պատճառով: Հետո այնպես ստացվեց, որ խաղից առաջ մեր ծրագրածը պետք էր փոխել: Փոխեցինք մարտավարությունն ու սխեման, որպեսզի հետ բերենք կորցրածը: Սակայն բաց թողեցինք երկրորդ գոլը, իսկ այսպիսի խաղերում դա անթույլատրելի է: Մեզ չհաջողվեց իրականացնել այն, ինչ ծրագրել էինք:
Ցանկացանք, որ Ժոել Չիբամբան մեկնարկային կազմում հանդես գար այս խաղում, որպեսզի ունենանք լիարժեք հարձակվող, քանի որ տանն էինք հանդես գալիս: Այնուամենանիվ, նա չարդարացրեց սպասելիքները»,- նշեց մարզիչը: