ԱՄՀ. 2015 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 3.3%-ով
ՄիջազգայինԱրժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ 2015 թ. աշխարհի ՀՆԱ-ն կաճի 3.3%-ով, այլ ոչ թե 3.5%-ով, ինչպես կանխատեսվում էր ապրիլին: 2016 թ. համար կանխատեսվում է 3.8% աճ:
Կանխատեսվող աճի մակարդակի նվազեցումը կապված է Հյուսիսային Ամերիկայում ակտիվության անկման հետ:
ԱՄՀ-ը ԱՄՆ-ի համար կանխատեսում է 2.5% աճ, Չինաստանի համար՝ 6.8%, Հնդկաստանի համար՝ 7.5%: Ըստ ԱՄՀ-ի՝ եվրոգոտու ՀՆԱ-ն այս տարի կաճի 1.5%-ով, Ճապոնիային՝ 0.8%-ով: Ռուսաստանի տնտեսությունը 3.4% անկում կարձանագրի: