«Ալաշկերտ»-ը շարունակում է պայքարը Եվրոպայի լիգայում
ՍպորտՖուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշակերտ»-ը պարտվեց 2-1 հաշվով, բայց շարունակելու է պայքարը Եվրոպայի լիգայում:
Հյուրընկալվելով շոտլանդական «Սենթ Ջոնսոն»-ին՝ «Ալաշկերտ»-ը խաղի 65-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստով, սակայն Նորայր Գյոզալյանի խփած գոլի շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ:
Արմենպրեսի հաղորդմամբ, Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլից հետո հայկական ակումբներից Գյուրմու «Շիրակ»-ը և «Ալաշկերտ»-ը շարունակում են պայքարը Եվրոպայի լիգայում: Երևանի «Ուլիս»-ը լքեց պայքարը՝ զիջելով Մալթայի «Բիրկիրկարա»-ին: