Խաղաղ օվկիանոսում 7.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինԽաղաղ օվկիանոսում՝ Սողոմոնի կղզիների մոտ, 7.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Ցնցումները տեղի են ունեցել 20 կմ խորության վրա՝ կղզի պետության մայրաքաղաք Հոնիարայից 170 կմ հեռավորության վրա, գրում է Gazeta-ն։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, փոխանցում է Reuters-ը։