Հռոմի պապը Բոլիվիայում ներողություն Է խնդրել կաթոլիկ եկեղեցու մեղքերի համար
Միջազգայինռոմի Ֆրանցիսկոս պապը, որն այցով գտնվում Է Բոլիվիայում, հուլիսի 9-ին «խոնարհ ներողություն» Է խնդրել այն հանցագործությունների համար, որոնք Հռոմի կաթոլիկ եկեղեցին կատարել Է Ամերիկայի գաղութացման ժամանակ, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Ինչ-որ մեկը լիակատար իրավունքով կարող Է ասել, որ, երբ Պապը խոսում Է գաղութատիրության մասին, մոռանում Է եկեղեցու որոշ գործողություններ. դառնությամբ ասում եմ, որ Աստծու անունից կատարվել են բազմաթիվ եւ լուրջ մեղքեր Ամերիկայի բնիկ ժողովուրդների դեմ»,- հայտարարել Է քահանայապետը Բոլիվիայի Սանտրա Կրուս քաղաքում իր արտասանած ճառում:
«Խոնարհ ներողություն եմ խնդրում ոչ միայն սեփական եկեղեցու կողմից հասցված վիրավորանքների, այլեւ բնիկ ժողովուրդների դեմ կատարված հանցագործությունների համար Ամերիկայի՝ այսպես կոչված նվաճման ժամանակ»,- մեջբերում Է քահանայապետի խոսքը Բոլիվիայի La Razon պորտալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-