Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը՝ Բարսելոնայում ընթացող օփեն մրցաշարի առաջատարներ
ՍպորտՀայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Բարսելոնայի շախմատային մրցաշարում: Բարսելոնայում ընթացող օփեն մրցաշարում հանդես են գալիս գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը: Մրցաշարային աղյուսակը խաղացված 6 տուրերից հետո միանձնյա գլխավորում է Կարեն Գրիգորյանը, որն ունի 5.5 միավոր: Տիգրան Ս. Պետրոսյանը 5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում: Տիգրան Հարությունյանն ունի 4 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի վերնամասում: Արմենպրեսին այս մասին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: