Նախագահն ստորագրել է ԱԺ-ի ընդունած մի շարք օրենքներ
ՔաղաքականՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 14-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահն ստորագրել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մÕ ¡uին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մաuին, «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: