Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Sky-ի նոր գովազդում
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Sky հեռուսալիքի գովազդում:
«Իսկ դուք գիտեք, պարոն Մխիթարյան, որ մենք արդեն ունենք «Sky» hեռուստաալիքը: Մենք կարող ենք Բունդեսլիգան նայել ամբողջությամբ, իսկ իմ մայրիկը կարող է սերիալներ նայել: Իմ եղբայրը «Շալկե»-ի երկրպագու է, և նա ստիպված կլինի համակարգչով նայել ֆուտբոլը: Իսկ ես նայում եմ քեզ բազմոցին նստած հայրիկիս հետ», Արմենպրեսի հաղորդմամբ, ասում է գովազդում նկարահանված երեխան, ով ուղեկցում է հայ կիսապաշտպանին:
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը կսկսվի օգոստոսի 14-ին: