«Արարատ»-ը ուսումնամարզական հավաքի է մեկնում Կրիմսկ
Սպորտ«Արարատը» մեկնում է Կրիմսկ, որտեղ մինչև հուլիսի 27-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի: Թիմը կհանգրվանի «Գիգանտ» մարզահամալիրում: Հուլիսի 15-ին «Արարատ»-ը ստուգողական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդար»-ի հետ: Հանդիպումը կկայանա ռուսական ակումբի մարզաբազայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: Հուլիսի 18-ին «Արարատ»-ը կմրցի «Կուբան»-ի երկրորդ թիմի հետ, իսկ հուլիսի 23-ին կանցկացնի վերջին ընկերական հանդիպումը. մրցակիցը դեռ հայտնի չէ:
«Արարատ»-ի կազմում Կրիմսկ կմեկնի նաև ամերիկացի կիսապաշտպան Բրայան դե լա Ֆուենտեն, ով վերադարձել է թիմ և արդեն պայմանագիր է ստորագրել: Հավաքի ընթացքում «Արարատ»-ում փորձաշրջան կանցնի 25-ամյա բրազիլացի հարձակվող Ֆելիպե Ռաֆայել դա Սիլվան, ով նախկինում հանդես է եկել «Պարանավայի», «Գուարանի», «Պարանաիբա» և «Էստրելա դե Նորտե» թիմերում: Այս մասին տեղեկացնում է «Արարատ»-ի մամուլի ծառայությունը:
Պայմանագիր է ստորագրվել նաև կիսապաշտպան Սարգիս Կարապետյանի հետ, շարունակում է փորձաշրջան անցնել պաշտպան Հայկ Չիլինգարյանը: