Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում


«Մենք սկսում ենք քաղաքական նոր ու ավելի ակտիվ շրջան». Սերժ Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին հաջորդել է ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում կայացած՝ ՀՀԿ խորհրդի նիստը: Օրակարգի շրջանակներում քննարկվել են ամառվանից հետո սկսված քաղաքական նոր շրջանին ընդառաջ ներկուսակցական, կազմակերպչական և ընթացիկ այլ հարցեր: Նիստում ելույթ են ունեցել խորհրդի մի շարք անդամներ, որից հետո ակտիվ քննարկում է ծավալվել ամենատարբեր հարցերի շուրջ: ՀՀԿ նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի անդամներին ուղղված իր խոսքում անդրադարձել է կուսակցության ծրագրերի իրականացման ուղղությամբ առաջիկա անելիքներին և դրանցում կուսակցական կառույցների, խորհրդարանում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցության, կառավարության դերակատարությանն ու պատասխանատվությանը: Սերժ Սարգսյանն իր կուսակցական ընկերներին ներկայացրել է նաև մեր երկրի արտաքին քաղաքականության որոշ ուղղություններով վերջին զարգացումներն ու առկա մարտահրավերները, համատեղ ուժերով և ակտիվ մասնակցությամբ դրանց դիմակայելուն ուղղված անհրաժեշտ աշխատանքները, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հասարակական լայն քննարկումներից հետո նախատեսվող հետագա գործընթացները: «Հարգելի գործընկերներ, մենք սկսում ենք քաղաքական նոր ու ավելի ակտիվ շրջան, և ինչպես ընդունված է քաղաքականության մեջ՝ մենք սկսում ենք քաղաքական նոր սեզոն: Խորհրդարանում, կառավարությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում և ընդհանրապես մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում վճռորոշ է հանրապետականների դերակատարությունը, հետևաբար՝ ամառային ավելի հանգիստ և համեմատաբար պասիվ ամիսներից հետո մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ակտիվ աշխատանքային միջավայրն ու նոր թափ հաղորդենք մեր ծրագրերի իրականացմանը։ Խորհրդարանական մեր խմբակցության աշխատանքը, ինչպես միշտ, լինելու է թե ողջ հասարակության և թե մեր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Ես գիտեմ, որ մեր խմբակցությունում և ընդհանրապես խորհրդարանում ամառային ամիսներին էլ բավականաչափ ակտիվ աշխատանք է իրականացվել, օրենքների նախագծեր են մշակվել, միջազգային համագործակցության խորացման ուղղությամբ են աշխատանքներ կատարվել, հատկապես մեծ աշխատանք է իրականացվել կուսակցական տեղական կառույցների հետ ուղիղ և հետադարձ կապի ամրապնդման ուղղությամբ: Ինձ դուր է գալիս այն ակտիվությունը, որով դուք աշխատում եք Լեռնային Ղարաբաղի և նրա ղեկավարության հետ: Պետք է ասեմ, որ շատ բարձր եմ գնահատում բոլոր պատգամավորների և բնական է, առաջին հերթին մեր պատգամավորների ակտիվությունը հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին, երբ մեր սահմաններում լարվածություն կար և երբ ձեզնից շատ-շատերը գնացին առաջին գիծ, գնացին սատարելու մեր զինվորներին, և մենք բոլորս միասին ունեցանք հաջողված, եթե կարելի է այսպես ասել՝ այդ փուլի ավարտ: Բայց այս ամենը, իհարկե, ես դիտարկում եմ որպես ամառային ռեժիմի մաս, ամառային ռեժիմի համատեքստում եմ դիտարկում սա, և հիմա մենք պետք է գործենք քառապատիկ ավելի ծավալով ու ջանքով: Ես, առաջին հերթին, դիմում եմ մեր պատգամավորներին և շեշտում, որ այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան: Խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը, մեր ծրագրերի իրականացմանը միտված օրենսդրական գործունեությունը բոլորդ միանշանակ համարում եք ձեր առաջնահերթ խնդիրը: Ամենագլխավոր խնդիրը պատգամավորի համար օրենսդրական գործունեությունն է, մնացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ նաև անձնական, ես հասկանում եմ, բոլորս էլ մարդ արարած ենք, բոլորս էլ հարցեր, խնդիրներ ենք ունենում, բայց այն իրավիճակում, որն այսօր ստեղծվել է, օրենսդիր գործունեությունը ես համարում եմ ձեր կարևորագույն խնդիրը: Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը: Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը' օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին' մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են: Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան: Կառավարության մասով. բոլորդ էլ տեսնում եք, որ կառավարությունը որդեգրել է բավականին ակտիվ գործելակերպ: Աշխատում է բաց, հրապարակային և արձագանքում է բոլոր հրատապ խնդիրներին: Մեր խորհրդի, խորհրդարանական մեր խմբակցության յուրաքանչյուր անդամ պետք է ամեն օր աշխատանքի գա այն մտադրությամբ, ո՛ր պետք է, անպայման, օգնի կառավարությանը, ո՛ր իր հնարավորությունների սահմաններում պարտավոր է օժանդակել կառավարության գործունեությանը, նպաստել որևէ ծրագրի իրականացմանը, հանդես գա որևէ նոր լավ նախաձեռնությամբ: Հակառակ պարագայում, մենք լավ արդյունքներ ունենալ չենք կարող: Եվ ինչպես պայմանավորվել ենք, պարո՛ն վարչապետ, կառավարությունն էլ իր հերթին շատ ուշադիր պետք է լինի մեր պատգամավորների, խորհրդի անդամների առաջարկությունների նկատմամբ: Մենք պետք է աշխատենք միասին, որովհետև այլ ճանապարհ չկա: Մենք խորհրդով հաստատել ենք պատգամավորների ցուցակը, այնուհետև խորհրդարանական ընտրություններում ստացել ենք մեծամասնություն, որից հետո այդ մեծամասնությունն ընտրել է կառավարություն և, ինչպես տեսնում եք, մենք բոլորս փոխշաղկապված ենք: Մենք այլ ճանապարհ չունենք, և ես հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս այդ միասնական աշխատանքում: Ես ուզում եմ նաև երկու խնդրի շուրջ իմ կարծիքը հայտնել և բոլորիդ ուշադրությունը հրավիրել. առաջինը՝ միջազգային համագործակցության ամենատարբեր ձևաչափերում ձեր աշխատանքն է: Ձեր մասնակցությունը, ակտիվ շփումները չափազանց կարևոր են: Կարևոր է այդ շփումների գործնական, պաշտոնական մասը, բայց բոլորիդ կոչ եմ անում, որպեսզի դուք նաև ակտիվ լինեք ոչ պաշտոնական մասերում: Մենք պարտավոր ենք մեր խնդիրների մասին խոսել ամեն օր, ամեն ժամ: Օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն մեր գործընկերներին, մեր բարեկամներին, նաև նրանց, ովքեր այդքան էլ լավ չեն տրամադրված մեր նկատմամբ, հասցնելու ճշմարտությունը, հասցնելու մեր տեսակետը: Աշխարհն արագ է փոխվում, մեր հակառակորդների հնարավորությունները մեծանում են, նրանց աշխատանքն էլ է ակտիվանում, և այս պարագայում, մենք իրավունք չունենք պասիվ լինելու: Գիտեք՝ մենք գործ ունեք մի երկրի հետ և երկրի մի ղեկավարի, որ ցանկացած ձև, ցանկացած հնարավորություն օգտագործում են, այդ թվում՝ նաև սուտն ու կեղծիքը: Եվ իրենք ոչ մի բանից չեն ամաչում: Ամեն օր մարդկանց բանտ են նստեցնում կամ սպանում ու հետո ասում, որ իրենց հասարակությունը զարգանում է: Ես վստահ եմ, որ Ադրբեջանի և՛ հատուկ ծառայությունները, և՛ ղեկավարությունը վստահ են, որ այդ լրագրողները չեն կարող լինել Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալ: Ակնհայտ է չէ՞ բոլորիս: Բայց նրանք առանց ամաչելու այդպիսի պիտակներ են կպցնում, այսինքն՝ օգտագործելով հակամարտությունը, փորձում են իրենց երկրում հաստատել իրենց կարգերը: Մենք դրա հետ որևէ խնդիր չունենք, ինչպիսի կարգեր ուզում են, թող հաստատեն, բայց մենք շատ հետաքրքրված ենք, որպեսզի նրանց սուտն ու կեղծիքը երկար կյանք չունենան: Իրականության մեջ սուտն ու կեղծիքը երկար կյանք չեն ունենում, բայց լավ կլինի, որպեսզի ընդհանրապես որևէ կյանք չունենան: Բոլորդ վստահ եք, թե ինչ տեղի ունեցավ հուլիսի վերջին և օգոստոսի սկզբներին: Իմ խնդրանքով մեր մամուլն էլ հրապարակեց այն հերոս տղաների անուններն ու նկարները, ովքեր զոհվեցին: Բոլորդ էլ գիտեք, թե ինչքան ադրբեջանցիներ զոհվեցին, բայց այդ մարդիկ ոչ միայն իրենց երկրում, այլ նաև աշխարհով մեկ հայտարարում են, որ իրենք լավ դաս տվեցին հայերին: Դե, եթե լավ դաս տալը այդպես պետք է լինի, ապա մենք պետք է, անպայման, դա հաշվի առնենք: Ստի, կեղծիքի, այսպես ասած, փայլուն օրինակը հետևյալն է՝ ձեզնից շատերը, թերևս, գիտեն, որ Ադրբեջանի նախագահը, երևի վիրավորվելով այն հանգամանքից, որ ես համեմատել եմ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում մեր և տարածաշրջանի դպրոցականների արդյունքները, մի այսպես չար սուտ ասաց, ասաց, որ շախմատում ադրբեջանցիները վաղուց անցել են հայերին իրենց հաջողություններում: Ամբողջ աշխարհը գիտի, որ մենք եռակի օլիմպիական չեմպիոններ ենք, որ մենք աշխարհի չեմպիոն ենք, իսկ իրենք ընդամենը կարողացել են դառնալ Եվրոպայի չեմպիոն, և եթե սա առաջընթաց է, ապա նույն կերպ մենք պետք է հասկանանք Ադրբեջանի հզորության մասին հեքիաթներն ու Հայաստանում մարդ չմնալու մասին հեքիաթները: Բայց քիչ է, գիտեք, երբ մենք նրանց ասածների վրա ծիծաղում ենք կամ հեգնում: Մենք պետք է կարողանանք մեր իրականությունը հասցնել շատ-շատերին: Առավել ևս, երբ Ադրբեջանը հիմա փորձում է այլ հարթակներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ ինչ-որ կերպ դա նրանց հաջողվում է, բայց այդ ինչ-որ կերպը շատ-շատ փոքրիկ մի հաջողություն է և այդ հաջողությունն այսօր չէ, որ նրանք գրանցում են: Ես նկատի ունեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հայտարարությունը, որ արդեն տևական, շատ տևական ժամանակաշրջանում է իրականացվում, և այս հատվածում որոշակի բան փոխվել է, բայց այդ փոխվածը մեզ չի բավարարում: Երկրորդ՝ նկատի ունեմ ԵԽԽՎ-ի հարթակը: Հիշում եք, որ վերջին, այսպես, ոչ բարենպաստ ձևակերպումը, վերջին ոչ բարենպաստ բանաձևը 2005թ-ին է եղել: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ունեցած մեր հաջողությունները տարածենք բոլոր հարթակներում, իսկ այստեղ ես ձեզ անկեղծորեն եմ ասում, մենք բավականաչափ առաջընթաց և հաջողություն ունենք: Եթե կհետաքրքրի, օրակարգի երկրորդ հարցի ժամանակ ես պատրաստ եմ պատասխանելու այդ հարցերին: Երկրորդ խնդիրը, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացն է: Ես արդեն մի քանի անգամ առիթ եմ ունեցել անդրադառնալու սահմանադրական բարեփոխումների հիմնախնդրին: Դուք գիտեք, որ մասնագիտական հանձնաժողովը լայն հանրային քննարկումներ է ծավալել հանրության և մասնագիտական շրջանակների հետ, հուլիս ամսին հանձնաժողովի անդամներն այցելել են հանրապետության բոլոր մարզեր և ներկայացրել բարեփոխումների հայեցակարգի նախագծի հիմնադրույթները: Մեր անկախ պետականության տարիների ընթացքում առաջին անգամ սահմանադրական բարեփոխումների գործընթացը դրված է բաց ու հրապարակային հիմքի վրա, երբ հանրային քննարկման է դրվում ոչ թե արդեն պատրաստի նախագիծ, այլ բոլոր այն հիմնական գաղափարները, որոնք պետք է հիմք հանդիսանան սահմանադրական բարեփոխումների բուն տեքստի մշակման համար: Հանրային քննարկումների արդյունքները հաշվի առնելով՝ հանձնաժողովը շուտով ավարտելու է հայեցակարգի վրա աշխատանքը և մինչև հոկտեմբերի 15-ը ներկայացնելու է իմ հաստատմանը: Արդեն իսկ պարզ է, որ հայեցակարգի ելակետը մեր քաղաքական համակարգի արմատական բարեփոխումն է, ինչն իմ համոզմամբ, կենսական անհրաժեշտություն է մեր երկրի՝ իրավական պետականության և ժողովրդավարության ճանապարհով հետագա զարգացման համար: Ուստի, մենք՝ որպես կառավարող կուսակցություն, պետք է առաջին հերթին լայն քննարկումներ ծավալենք մեր շարքերում, որից հետո ձեռնամուխ լինենք ակտիվ քաղաքական աշխատանքի՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացն առաջ տանելու համար: Հայեցակարգի ներկայացումից հետո պետք է սկսվեն քաղաքական լայն կոնսուլտացիաներ ինչպես խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ անհրաժեշտ փոխհամաձայնություններ ձեռք բերելու ուղղությամբ: Մենք հստակ գիտակցում ենք, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ անհրաժեշտ են հնարավորինս լայն համաձայնություններ, քանի որ արդյունավետ Սահմանադրությունը միայն հասարակական համաձայնության արդյունք կարող է լինել: Մենք պատրաստ ենք անկաշկանդ քննարկել ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի իրավունքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների հուսալի պաշտպանությանը, կառավարման արդյունավետ համակարգին, դատարանների անկախությանն ու անաչառությանը: Եվ բոլոր այն, այսպես կոչված, փաստարկները, թեև, ճիշտն ասած, ես փաստարկ չեմ տեսնում, որ բերում են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները, ինձ համար անհասկանալի են: Եթե որևէ մեկը ձեզնից լսել է որևէ փաստարկ, ես կցանկանայի, որպեսզի դուք հնչեցնեիք այս դահլիճում: Միայն մի բան են ասում՝ հիմա ժամանակը չէ: Իսկ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ժամանակը չէ: Եվ ընդհանրապես, լուրջ բանավեճի ժամանակ արդյո՞ք այդպիսի ձևակերպումը կարող է լինել փաստարկ: Դա փաստարկ չէ: Կուզենայի, որպեսզի փաստարկներ բերեին, իսկ թե՝ հիմա ժամանակը չէ, հիմա ուրիշ է, առաջ ուրիշ էր, դրանք ուղղակի քննարկումից խուսափելու ձևեր են և պատրվակներ: Ես վստահ եմ, որ մենք հոկտեմբերին ունենալու ենք փաստաթուղթ, և այն ժամանակ, իհարկե, խորհրդում կքննարկենք: Շատ ցանկալի է, որպեսզի մեր խորհրդի իրավաբանական դասն, անպայման, ակտիվ մասնակցություն ունենա մեր կուսակցական շարքերում այս փաստաթուղթը քննարկելու ժամանակ: Ես հույս ունեմ, որ դուք այսօր բավականաչափ ակտիվ կլինեք և գաղափարներ կտաք իմ հնչեցրած հարցերի շուրջ: Շնորհակալ եմ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՔաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար