«Յուվենտուսը» քննարկում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանիել Ալվեսի հետ պայմանագիր կնքելու տարբերակը, որը 2015 թ.-ի ամռանից ձեռք է բերելու ազատ գործակալի կարգավիճակ, տեղեկացնում է Armsport.am–ը։
Ֆուտբոլիստն անձամբ նախապատվությունը դեռ տալիս է Անգլիա տեղափոխվելու տարբերակին, սակայն եթե այնտեղ հարմար տարբերակներ չլինեն, գուցե դիտարկի Իտալիայում կամ Ֆրանսիայում կարիերան շարունակելու հեռանկարը։
Թուրինցիների համար խնդիր կարող են դառնալ Ալվեսի պահանջները. այժմ ֆուտբոլիստը «Բարսելոնայում» մեկ մրցաշրջանում վաստակում է 7 մլն եվրո։