«Ալաշկերտ»-ը 0:3 հաշվով պարտվեց «Կայրաթ»-ից
ՍպորտԵրևանի «Ալաշկերտ»-ը Եվրոպայի լիգայի խաղարկության երկրորդ փուլում մրցակցի հարկի տակ պարտություն կրեց ղազախական «Կայրաթ»-ից` 0:3 հաշվով:
Աբրահամ Խաշմանյանի սաներն առաջին գոլը բաց թողեցին 11 մետրանոց հարվածից. մրցակցի նկատմամբ կանոնները խախատել էր Մամադու Ֆոֆանա Սեկուն: Առաջին կեսում թիմերին չհաջող վեց այլևս գոլի հեղինակ դառնալ: «Ալաշկերտ»-ը փորձում էր կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ, սակայն այդպես էլ որևէ վտանգավոր գրոհ անցկացնել չհաջողվեց:
Երկրորդ կեսում «Կայրաթ»-ը տիրել էր տարածքային առավելությանը, ինչի արդյունքում աչքի ընկան Ժերար Գոուն և Դեսպոտովիչը:
«Ալաշկերտ»-«Կայրաթ» պատասխան մրցավեճը տեղի կունենա մեկ շաբաթ անց` Երևանում: